Եվրասիական տնտեսական միության ղեկավարության ներկայացուցիչը հստակեցրել է Նորվեգիային ԵՏՄ անդամ դառնալու հրավերի մասին տեղեկատվությունը:
«Rbc»-ի փոխանցմամբ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունում տեղեկացրել են, որ ԵՏՄ-ին Նորվեգիայի անդամակցությունը ենթադրություն է:
Ավելի վաղ Նորվեգական «Finansavisen» թերթը հաղորդել էր, որ այդ երկրի լրագրողները Նորվեգիայի տնտեսական եւ ֆինանսական քաղաքականության նախարար Թիմուր Սուլեյմանովին հարցրել են ԵՏՄ մուտք գործելու հավանականության մասին:
«Այո, իհարկե մենք կցանկանայինք Նորվեգիան տեսնել որպես միության անդամ: Սակայն մենք այժմ չունենք զարգացման արագ ծրագիր. Հայաստանը եւ Ղրղըզստանը հենց նոր են միացել ԵՏՄ-ին»,- պատասխանել է նախարարը:
Կարդացեք նաև
Նշված է, որ «The Local» պարբերականը, հղում կատարելով «Finansavisen»-ին, հաղորդել է, թե ԵՏՄ-ն, որի անդամներ են մի քանի հետխորհրդային երկրներ «անսպասելի Նորվեգիային առաջարկել էին դառնալ միության անդամ»:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ