Լրահոս
Օրվա լրահոսը

Խուզարկություններ ոստիկանության Մաշտոցի բաժնի վարչական տարածքում

Սեպտեմբեր 22,2015 15:50
zenq

Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշման համաձայն՝ սեպտեմբերի 21-ին, ժամը 11.00-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները խուզարկություն են կատարել 1957 թ. ծնված Լյովա և 1981 թ. ծնված Ալիկ Բ.-երի տանը:

Խուզարկությունից առաջ նրանց առաջարկվել է կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը, որից հետո Լյովա Բ.-ն ներկայացրել է 16 մմ տրամաչափի մեկփողանի որսորդական հրացան, որի փամփշտանոցում եղել է 1 փամփուշտ, 12 մմ տրամաչափի «FABARM» «CAL 12/76-3 CH-MADE IN ITALY 100%» գրառմամբ 2 հրացան`յուրաքանչյուրի փամփշտանոցում մեկական փամփուշտով:

Լյովա Բ.-ի տան այգու հարևանությամբ գտնվող շինությունից հայտնաբերվել է մեկփողանի օպտիկական նշանառության սարքով օդամղիչ հրացան, որի վրա առկա էր «CAL 55 /22/» գրառումը և «CAMO» գրառմամբ տուփ, որի մեջ առկա էր օդամղիչ հրացանի համար նախատեսված 18 փամփուշտ:

Նշված զենք-զինամթերքը եղել է առանց համապատասխան թույլտվության:

***

Նույն օրը, ժամը 12.20-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները խուզարկություն են կատարել 1969 թ. ծնված Հրաչյա Հ.-ին պատկանող՝ Հ. Աճառյան փողոցի 20 շենքի բնակարանում, որտեղից հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի 35 փամփուշտ և որսորդական դանակ` «STENIESS STILL» գրառմամբ:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Կատարվում է նախաքննություն:

ՀՀ ոստիկանություն

Լուսանկարը`  արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930