Սեպտեմբերի 21-ը` Հայաստանի Անկախության Օրը`տոն բոլոր հայերի համար, անկախ նրանից ապրում է նա Հայաստանում, թե հեռավոր Համայնքում: Մեր Հայերնիքը մեկն է, և Հայաստանի Նոր Հանրապետության ծնունդը տոն է բոլորիս համար: Մեր ժողովրդի ավանդույթի համաձայն` տոներն ընդունված է նշել մտերիմների հետ: Տոնել պետք է անկեղծորեն, ուրախ և ինչո՞ւ ոչ աղմկոտ:
Աղմկոտ, ուրախ ու տոնական տրամադրություն էր սեպտեմբերի 21-ին Թբիլիսիի միակ հայկական «Հին Երևան» ռեստորանում: «Վրաստանի Հայ Համայնք»-ի Երիտասարդական-Ուսանողական Միությունը նշել է Հայաստանի Հանրապետության 24-րդ տարեդարձը:
Հնչեցին ազգային երգեր, պարեր, Անկախության, Ազատության և Հայաստանի Միավորման կենացներ, կենացներ հայ ժողովրդի ծաղկման համար, խմվեց հայերի կենացը, որոնք անկախ ամեն ինչից շարունակում են հայ մնալ, հնչեցին Վրաստանի և հայ-վրացական միության, ինչպես նաև Վիրահայության և վիրահայ Համայնքի ամրապնդման կենացները… Ահա թե ինչ էր կատարվում սեպտեմբերի 21-ին Թբիլիսիում Հայաստանի Անկախությանը նվիրված տոնակատարության ընթաց քում:
Հիշեցնենք, որ «Վրաստանի Հայ Համայնք»-ը դեռևս 10 տարի առաջ` 2005թ. առաջին անգամ Թբիլիսիում զանգվածային կերպով նշեց Հայաստանի Անկախության Օրը: Ինչքան էլ զարմանալի է, այն օրերին Թբիլիսիում համազգային հայկական տոներ տոնելն ընդունված չէր… Տասը տարի անց Հայաստանի Անկախության օրը և այլ համազգային տոներ նշելը թբիլիսահայերի համար դարձել է բարի ավանդույթ: