Լրահոս
Օրվա լրահոսը

Համացանցը հասանելի է Հայաստանի բնակչության 46%-ին. զեկույց

Սեպտեմբեր 22,2015 15:36

Հեռահաղորդակցության միջազգային միությունը հրապարակել է 2015 թվականի «Լայնաշերտ կապի վիճակը» զեկույցը, որում ներկայացված է, թե տարբեր երկրներում բնակչության քանի տոկոսը ունի հնարավորություն մուտք գործել համացանց:

Զեկույցում բոլոր ցուցանիշները ներկայացված են 100 հոգու չափով: Ըստ այդմ՝ Հայաստանում ֆիքսված լայնաշերտ կապից օգտվում են 9.1%-ը (83-րդ հորիզոնական), բջջային կապից՝ 34.2%-ը (87-րդ հորիզոնական), իսկ համացանցից՝ 46.6%-ը (35-րդ հորիզոնական):

Համացանցի հասանելիության աղյուսակում Ռուսաստանը զբաղեցնում է 44-րդ հորիզոնականը (70.5%): Բելառուսում կա 59% հասանելիություն, Ղազախստանում` 54%, Ադրբեջանում՝ 61%, Ուզբեկստանում՝ 46.3%, Ուկրաինայում՝ 43.4%, իսկ Վրաստանում՝ 48%: Աղյուսակի առաջին հորիզոնականներում են Իսլանդիան, Նորվեգիան եւ Դանիան:

Զեկույցի հեղինակները նշել են, որ ամբողջ աշխարհում 4 միլիարդ մարդ դեռեւս չունի հնարավորություն մուտք գործելու համացանց: Այժմ ամբողջ աշխարհի բնակչության միայն 43%-ն (3.2 միլիարդ մարդ) ունի այդ հնարավորությունը: Անցած տարի այդ ցուցանիշը եղել է 2.9 միլիարդ:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930