Լրահոս
Օրվա լրահոսը

Ժամանակին Սմբատ Հակոբյանն ու Ռուբեն Հայրապետյանը գովեստով էին խոսում միմյանց մասին (Տեսանյութ)

Սեպտեմբեր 22,2015 15:10

«Քաղաքական դաշտը մի քիչ աշխուժանում է, նորից փորձում են վախի մթնոլորտ ստեղծել»,- Aravot.am-ի հետ զրույցում, երեկ Սմբատ Հակոբյանի հետ տեղի ունեցածն այսպես բացատրեց «Ազատամարտիկների դաշինքի» համակարգող, ՊՆ նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը: «Դա իրենց մոտ արդեն տրադիցիա է դառնում»,- ասաց նա:

Armen AghayanAravot.am-ի դիտարկմանը, որ Սմբատ Հակոբյանի արած հայտարարությունից այդքան էլ հստակ չի երեւում, որ ծեծի պատվիրատուն Ռուբեն Հայրապետյանն է, մեր զրուցակիցն ասաց. «Ինքը չի կարող պնդի, ինքը քննի՞չ ա, ի՞նչ ա: Ինքը հայտարարություն արեց, թե ով է եղել դրանց մեջ: Հիմա մեր իրավապահ մարմինները արդեն կարան իրանք պարզեն՝ ինքը կապ ունի՞, թե՞ չունի: Բայց իրանք միշտ էլ կապ չունեն: Էդ ո՞ր ծեծ ու ջարդի հետ են իրանք կապ ունեցել, որ»:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Հիշեցնենք, ժամանակին Ռուբեն Հայրապետյանը բավական դրվատանքով էր խոսել Սմբատ Հակոբյանի մասին՝ «Նուվել դ’Արմենի Մագազին» ֆրանսիական պարբերականին տված իր հայտնի հարցազրույցում:

Հարցազրույցից հետո, արդեն հայաստանյան լրատվամիջոցներին տված հարցազրույցում էլ Սմբատ Հակոբյանը Ռուբեն Հայրապետյանի մասին ասել է. «Ռուբեն Հայրապետյանն այն կերպարներից է, որ երբեք իր արած լավ բաների մասին չի խոսում` դրոշն առած: Ես հարյուրավոր փաստեր կարող եմ բերել, որոնց հասարակությունը տեղյակ էլ չէ: Իսկ ինչ վերաբերում է Ձեր կոնկրետ հարցին, Ռուբեն Հայրապետյանը, այո, մասնակցել է մարտական գործողություններին: Եվ ավելին է արել շատ շատերից, ովքեր այսօր շքանշաններ ունեն կամ գեներալի ուսադիրներ են կրում:

Ես ասեմ. ճիշտ է, պատերազմական լուրջ գործողությունները սկսվել են 1992 թ. գարնանից, բայց ամենածանր շրջանը եղել է 1989, 1990, 1991 թթ.: Եվ նրանցից շատ շատերը, ովքեր այսօր հորինել ու լեգենդներ են դարձրել իրենց կենսագրությունները, այդ ծանր տարիներին փախել էին ռուսաստաններ կամ տնից ընդհանրապես դուրս չէին գալիս: Իսկ երբ պետությունը սկսեց կազմավորվել, և երբ արդեն հնարավոր էր նաև ինչ-որ բան փախցնել ու լցնել սեփական գրպանը, իսկույն հայտնվեցին:

Ես շատ ուրախ եմ, որ Ռուբեն Հայրապետյանն այդ դասին չի պատկանում: Նա ռազմաճակատի առաջին գծում օրերով մեզ հետ մնացել ու կռվել է: Ես լուսանկարներ էլ ունեմ, տեսանյութեր էլ ունեմ, որ կարող եմ ներկայացնել»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հ. Գ. Նշենք նաեւ, որ Սմբատ Հակոբյանի կողմից նշված Տիգրան անունով անձը բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանություն եւ հարցաքննվել է: Սմբատ Հակոբյանին ծեծի ենթարկելու դեպքով նախապատրաստված նյութերը շուտով ուղարկվելու են ՀՀ քննչական կոմիտե:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930