Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Աննա Մայիլյանը՝ Արմենչիկին. «Կարո՞ղ ես՝ մի հատ շարական երգիր, ճակատդ պաչենք»

Սեպտեմբեր 22,2015 14:42

ՀՀ վաստակավոր արտիստուհի, բազմաթիվ ազգային եւ միջազգային մրցույթների դափնեկիր Աննա Մայիլյանից Aravot.am-ը հետաքրքրվեց՝ չի՞ վիրավորվում, որ իր եւ Արմենչիկի հանդեպ գնահատանքը նույնն է, որ երկուսին էլ վաստակավոր արտիստի կոչում շնորհելով՝ հավասարեցրել են:

«Բնականաբար, չենք հավասարեցվել, որովհետեւ իմ եւ Արմենչիկի գործունեության մե՜ծ անջրպետ կա, ու վաստակավորի կոչումը դեռ չի նշանակում, որ այդ մարդը մի բան վաստակել է…Մեկ է՝ ես մնում եմ իմ տեղում, ինքը՝ չգիտեմ ուր… Ինքը պետք է ընդհանրապես հրաժարվեր, պարտավոր էր դա անել, բայց եթե իրեն պետք է էդ վաստակավորի կոչումը, լա՛վ է զգում էդ «մաշկի» տակ, նաեւ պետք է գիտակցի՝ ի՞նչն է վաստակել, հարսանիքների, ռեստորանների, համերգների քանա՞կն է վաստակել, թե՞ ինչ- որ լավ գործ է արել հայ մշակույթը էլ ավելի բարձրացնելու առումով, այդ հարցը պետք է ինքն իրեն տա»,-պատասխանեց արվեստագետը:

Ճանաչված երգչուհուն հարցրինք ՝ գուցե ի նշան բողոքի, արժանավոր արվեստագետները հրաժարվե՞ն վաստակավորի ու ժողովրդականի՝ իրենց արդեն տրված կոչումներից: Աննա Մայիլյանն ի պատասխան՝ ասաց. «Իսկ ինչո՞ւ պետք է մենք հրաժարվենք, մենք իսկապես վաստակել ենք այն, ինչո՞ւ պետք է հրաժարվենք՝ մեկ հոգու պատճառով»:

Մեր ռեպլիկին՝ որ մեկ հոգի չէ, իսկ Թաթա՞ն, Ձախ Հարո՞ւթը, երգչուհին պատասխանեց. «Ձախ Հարութը շատ լավ երգիչ է, ես իրեն շատ սիրում եմ, ընդ որում՝ ոչ Թաթայի, ոչ Ձախ Հարութի անելիքը չեմ ուզում քննարկել, նրանք քաղաքային ռոմանսի ներկայացուցիչներ են: Ես դեմ եմ, որ թուրքական, արաբական մոտիվներ տարածող մեկին է տրվում վաստակավոր արտիստի կոչում: Դա իսկապես անթույլատրելի բան է: Մենք այսօր պայքարում ենք մեր ազգայինի համար, մենք Ցեղասպանության տարելիցի տարվա մեջ ենք գտնվում, եւ սա գիտակցելով, պետք է շատ լուրջ հասկանանք՝ այս մարդը հայ ազգային երաժշտության ոլորտում, այն երաժշտության, որը պատիվ է բերում մեր երկրին, ի՞նչ է արել…

Մարդիկ, ովքեր տալիս են վաստակավորի կոչում, պիտի գիտակցեն՝ ինչի համար են տալիս, Արմենչիկը վաստակել է՝ որպես ո՞վ… Եթե մարդը ուրախացնում է պարային երաժշտությամբ՝ քեֆերին, ծնունդներին, հարսանիքներին, թողեք մնա այնտեղ, միեւնույն է՝ ինքը ճանաչում ունի եւ վաստակավորի կոչման կարիքը բնավ չունի: Բայց եթե իրեն էլ են տալիս նման կոչում, սա ուրեմն ահազանգ պետք է լինի, մենք պետք է հասկանանք՝ մեր ազգային մշակույթ ներկայացնող մարդը ինչո՞ւ է ստանում վաստակավորի կոչում, եւ ինչու է նույն կոչումը ստանում հարսանիք երգող երգիչը:

Ախր սա պրիմիտիվիզմ է, եթե Արմենչիկից չպահանջենք հրաժարվել այդ կոչումից, ապա գոնե պետք է ասենք՝ մի հատ հասկացիր էլի, արժե՞, որ վերցնեիր վաստակավորի կոչումը, ի՞նչ ես արել, բացի նրանից, որ տարածել ես թուրքաարաբական մոտիվներ, գոնե մեկ անգամ Կոմիտաս երգե՞լ ես, կամ շարական երգե՞լ ես: Քեզ այդքան սիրող մարդիկ, եթե քո բերանից լսեին Կոմիտաս, ես կհասկանայի, որ գործ ես անում, որովհետեւ դու էդ կլկլոցով շահել ես մեծ լսարան, հիմա գոնե գիտակցաբար քայլ արա այդ լսարանի առաջ, թե ոնց ես դու երգում Կոմիտաս, այդ ժամանակ կասեմ՝ հալալ է… Դե մի հատ դժվար տեխնիկայով շարական երգիր՝ ճակատդ պաչենք:

Գուցե լավ տղա է, բան չունեմ ասելու, բայց մի հատ հասկանանք, մեր պետության շահերից ելնելո՞վ է ինքը ստացել այդ կոչումը: Եվ հետո գուցե իսկապես հանվե՞ն կոչումները, եթե արդեն նման վաստակավորի կոչում ստացող կա»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (13)

Պատասխանել

  1. Սերինե says:

    Հիմա ինչն է տեղում, որ մի հատ էլ կոչումները ճիշտ բաշխվեն: Ոչ մեկը բանի տեղ չի դնում կոչումը:

  2. Gohar says:

    Ինչու՞, դեհ նախագահը հիշել ե մանկության տարիներին լսաց իր հօգեհարազատ երգերը՛ կաստրացիայի ենթարկվացի թուրքական կատարւմները,կարօտախտից Է շնօրհել ․

  3. Մեսրոպ Հարությունյան says:

    Ժողովուրդ եւ հարգելի Աննա Մայիլյան, ոչ թե պետք է վրդովվել նրանից, որ ինչ-որ մեկը վաստակավորի կամ ժողովրդականի կոչում է ստանում, այլ որ Սովետի փլուզումից 25 տարի անց էլ դեռ էդպիսի կոչումներ կան… Աշխարհի ոչ մի նորմալ երկրում նման կոչումներ չկան. վաստակավոր աչտիստ, վաստակավոր ուսուցիչ, արվեստի վաստակավոր գործիչ եւ այլն… Երեբևէ լսե՞լ եք, որ Ֆելինիին, Կառուզոյին, Դե Նիրոյին կամ Բելոմնդոյին ասեն վաստակավոր կամ ժողովրդական: Այդ սովետական մնացուկ-կոչումները պետք է վերացնել…Իսկ քանի դրանք կան՝ իշխանությունը դրանք շնորհելով նոմենկլատուրային մտավորականություն է բուծելու…Ես կարծում եմ իսկական արտիստը, լրագրողը, մանկավարժը եւ այլն, նման կոչման ոչ միայն ակնկալիք պիտի չունենա, այլեւ նրան դա տալու դեպքում պիտի հրաժարվի հրապարակավ… իշխանությունը չի, որ պիտի գնահատի որեւէ մեկի վաստակը…

  4. Սուսաննա says:

    Տիկին Մայիլյանին կոչոմի համար շնորհավորում եմ, սակայն հարց եմ տալիս՝ Ձախ Հարութն ու Թաթան շարական երգե՞լ են, կամ ինչու չեք անդրադառնում նաև Ձախ Հարութին ու Թաթային, մի՞թե միայն նրա համար, որ իրենց սիրում եք, ապա ճիշտ է կարծիք հայտնլուց հրաժարվելը: Մի՞թե վերը նշված երգիչներից մեկը Ձեր իսկ ասած կլկլացնելով չի երգել: Կողմնակից չեմ ոչ ոքի, սակայն կցանկանայի, որ մարդիկ կարողանային սովորել կարծիք հայտնել ոչ թե տվյալ երգչին սիրելու կամ չսիրելու հիման վրա, այլ կարծիք հայտնեին անկախ սիրելն ու չսիրելը:

    • Սառա says:

      Միանգամայն համաձայն եմ Ձեզ հետ: Եթե Թաթային, Ձախ Հարութին կամ Արման Հովհաննիսյանին կարելի վաստակավոր արտիստի կոչում տալ, ապա Արմենչիկին ինչո՞ւ չի կարելի: Չէ՞ որ նրանք էլ են նույն ձևաչափով ու նույն ժանրում ստեղծագործում, ինչ Արմենչիկը: Ինչո՞ւ եք խտրականություն դնում: Նույն Ձախ Հարութը կամ Թաթան որևէ հայապահպան գործունեություն արե՞լ են, բացի մարդկանց իրենց համերգներին մեծ բավականություն պատճառելուց: Ավելի լավ կլինի ընդհանրապես նման կոչումներ չտրամադրել 6\8 ժանրում կատարողների համար:

  5. Ara Kirakosyan says:

    Սովետական մնացուկների վերջին կտորները: Վաստակավոր, ժողովրդական և այլն: Ուղղակի ծիծաղելի է. այս մարդիկ առաջ չգնացին, տեղում դոփում են, ու դոփում…

  6. Թորոս Ալեքսանյան says:

    Ես լսել եմ, որ որոշ հոգեբաններ մարդկանց ուսումնասիրելուց, հետաքրքրվում են, թէ ինչ երաժշտություն են նրանք լսում, և ըստ այդմ, որոշում են, թէ ինչ ներաշխարհ ունեն նրանք։ Կարծում եմ շատերը կհամաձայնեն ինձ հետ, որ այն հայորդիները, որոնք լսում են Արմենչիկա–Թաթայա–Վլեյա–Թաթուլանման երաժշտություն, ուղղակի զուրկ են այդ ներաշխարհ կոչվածից, կամ էլ ներաշխարհի փոխարեն նրանց մոտ ներչգիտեմինչ է, ռաբիզ կոչվածը միայն երաժշտությունը չի, այն նաև բառերի արտահայտած բովանդակությունն է։ Դուք մենակ տեսնեք, թէ երբ մեր հայերը Ռուսաստանում, ասենք ինչ որ ռեստորանում, քեֆ են անում ռաբիսի անկրկնելի հնչյունների ներքո,ինչ դեմքերով են նրանց հետևում ռուսները։ Դեմքերի նման արտահայտություն վերջերս հեռուստացույցով տեսա, երբ Բրիտանիայի արքայազնը իր տիկնոջ հետ միասին հյուրընկալվել էր խաղաղօվկեանոսյան ինչ որ կղզում, և տեղացի աբորիգենները, իրենց ամոթույքները տերևներով ծածկած, երգում ու պարում էին նրանց համար։ Ահա արքայազնի ու նրա տիկնոջ դեմքերը այդ պահին հայերի քեֆերին հետևող ռուսների դեմքերի արտահայտություններն ունեին։ Դե արի ու այսքանից հետո ռուսներին բացատրի, որ իրենց պապերը մեր պապերից են սովորել տաճարներ կառուցել, բա չե՞ն ասի,–«Այ աբորիգեն, էդ ի՞նչ հեքիաթներ ես պատմում»։

    • Սյունաց երկիր says:

      Թորոս Ալեքսանյան ձեր գրածին մեկ ուղղում ռաբիզ կոչվածը միայն երաժշտություն չէ ռաբիզ լսողների մոտ դա ապրելաձեվա:

  7. Geghanush says:

    Ինչու եք մեղադրում Արմենչիկին, կամ մյուսներին, այդ մարդիկ իրենց կարծիքով վաստակավոր էլ են, ժողովրդական էլ, Մոռացե՞լ եք, երբ Նունե Եսայանը իր հայտնի գլուխգործոց համերգի մասին ասաց՝–ես պատմություն եմ սարքում……. Նրանք կարծում են հայոց մշակույթը իրենք են կերտում ու առաջ տանում, դա նրանց զարգացվածության ու ինտելեկտի մասին է խոսում, բայց ի՞նչ մտածենք այդ կոչումը շնորհողի մասին, միանձնյա, առանց հանձնաժողովի, բնագավառի լավագույն մասնագետների կարծիքի, նման հարց են լուծում,Դա ավելի շուտ բնութագրում է տվողին, քան ստացողին:

  8. henri says:

    Եթէ կոչումներ բաժնողները արժէք ունենային,մտահոգուիլը արդար պիտի ըլլար-
    Ներկայ պայմաններու մէջ կարելի է միայն ժպտիլ եւ առաջ անցնիլ-
    իսկ կոչումը ընդունիլ-չընդունիլը ենթակային humour -ին պէտք է ձգուի։

  9. Մ. Լևոնյան says:

    Աննա, համենայն դեպս կարելի է համեստ մնալ, դու էլ Գոհար Գասպարյանը չես: հետո այսօր բանի տեղ չեն դնում կոչումը: Արմենչիկը նույն Արմենչիկն է մնալու, կոչումը վզից չի կախելու ու բեմ դուրս գա:

    • Էմմին says:

      որեվե պետական մրցանակ դա զուտ մրցանակ չէ հետագայում այդ մրցանակակիրը թոշակ անցնելուց իր կոլեգաներից ովքեր չէն արժանացել այդ տիտղոսին ավելի մեծ թոշակ էն ստանալու ու եթե մեր օրերում կան ձգտող անձիք այդ գնահատման տիտղոսին ուրեմն մի օգութ կա – պետք չի ասել որ ահ մրցանակա էլի ոճ հարգելիներ հայաստանում կան ավելի արժանի ստեղծագործողներ որոնք ռաբիզից զերց են հիշում եմ մի անգամ 1994թվին Երեվանի մետրոյի տակ մի փոքրիկ այնպիսի գեղեցիկ զուլալ երգ երգեց անցնողները կանգնում զարմացած ուկնդրում էին փոքրիկ աղջնակի ձայնը երբ այդ տարիներին ռաբիզը նույն ձեվի արշավում էր այս օր էլ շատ ավելի արժանավոր երիտասարդ տաղանդավորներ կան որոնց պետք սատարել սենց որ գնա արաբաթուրքական արվեստին պետական մրցանակ արժանացնել էլ ինչ իմաստ կունենա ապրիլի 24 նշելը որ մենք ինքներս մեր հարսանիքներում ու ծնունդներում կնուքներում ու այլ միջոցառումներում այդ եղերն կատարած երկրի կլլկլոց լացակաց մուղղամ երգով քեֆեր են անում – սա է ամբողջ հարցը:
      Ես այդ մարդկանցից չեմ ես ընդանրապես ռաբիզ չեմ լսում որ ալլիքով զգում եմ որ հեսա հեսա ռաբիզա լինելու անջատում եմ ալիքը ու զարմանում եմ էլ ինչ զարմանամ Ռաբիզը արվեստ՞… աբսուրդ:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930