Սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանն այսօր մասնակցում էր տնտեսական համաժողովին՝ կառավարության նիստերի դահլիճում, որտեղ պիտի քննարկվեին, ինչպես որ նշված է կազմակերպիչների մամուլի հաղորդագրությունում, Հայաստանում ներդրումային ծրագրերի առկա հնարավորություններն ու առաջարկները, օտարերկրյա գործարարներին էլ եւս պիտի ներկայացվեին ներդրումային հնարավորությունները, դրանց բարեփոխումներն ու նոր լուծումները:
Այս տնտեսական, այսպես ասած՝ կիսահամաժողովին Ասրյանն օտարերկրյա դեսպաններին ներկայացրեց հայ մարզիկների ձեռքբերումները, իսկ թե ինչ կապ ուներ սա ինչով պիտի հետաքրքրեր օտարերկրյա ներդրողներին, դժվար է ասել:Գուցե Ասրյանը հուսով է, հայկական սպորտում օտարերկրյա ներդրողներ կներգրավի:
Լրագրողները հետաքրքրվեցին Ասրյանից՝ ի՞նչ կարծիք ունի Արմենչիկին վաստակավոր արտիստի կոչում տալու, ազատամարտիկ Սմբատ Հակոբյանին ծեծի ենթարկելու վերաբերյալ:
Խաչիկ Ասրյանն ասաց, որ Արմենչիկն այնքան էլ իր ճաշակով չէ, հարցին՝ գուցե՝ ՀՀ նախագահի՞ ճաշակով է, Ասրյանն ասաց՝ չգիտեմ:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է ազատամարտիկների նկատմամբ բռնություններին, Ասրյանն ասաց՝ նախ պետք է ճշտել, թե ինչի՞ համար է եղել ծեծը, կարող է անձնական բնույթի է եղել. «Պետք է գտնել յուրաքանչյուր արարքի մեղավորությունը: Իսկ ինչո՞ւ եք բացառում, որ այդ ծեծը, եթե իհարկե եղել է, անձնական վիրավորանքի դաշտում չէ, պետք է մի քիչ խորանալ»:
Այսինքն դուք արդարացնո՞ւմ եք անձնական վիրավորանքի պատճառով ծեծը, Ասրյանը երկար մտածելուց հետո ասաց՝ նայած որ դեպքում:
Իսկ թե որ դեպքում է իր համար ընդունելի ծեծը, Ասրյանն ասաց.«Եթե կպնում են քո ընտանիքի բարոյականությանը, արժանապատվությանը, տվյալ պահին վերաբերող արարքը, մարդը ընդունակ է ամեն ինչի: Մեր դիտարկմանը՝ թող դիմեն դատարան, Ասրյանն այսպես արձագանքեց՝ «Այսինքն ո՞նց դիմեն դատարան, եթե քո երեխային քո աչքի առաջ ծեծում են, դու պետք ա բաժանես ու ասե՞ս՝ դե տես, ես հեսա դիմում եմ դատարան, հա՞, ու քո աչքի առաջ քո ընտանիքի պատիվը վիրավորում են»:
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Միանշանակ համաձայն եմ <> հայրենասիրական հասարակական կազմակերպության առաջնորդի տված հարցազրույցում հնչած բոլոր պատասխանների հետ: Կփորձեմ տալ իմ սեփական եզրահանգումը տվյալ նյութի վերաբերյալ: Անդրադառնալով նախագահի կողմից Արմենչիկին շնորհած կոչմանը՝ կարող եմ ասել, որ նա արժանի է , քանի որ միջազգային բարձր բեմերում ներկայացնում է հայկական երգը և բարձր է պահում հայկական մշակույթը: Իսկ նախագահ Սերժ Սարգսյանը, իմ կարծիքով, այդ կոչումը շնորհել է հայկական մշակույթի տարածման գործում զգալի ներդրում ունենալու համար: Անդրադառնալով հարցազրույցում Խաչիկ Ասրյանի պատասխանին՝ կարող եմ ասել, որ, իհարկե, գերագույն գլխավոր հրամանատարի հրամանագրերը քննարկման ենթակա չեն և չեն էլ կարող լինել:Ինչ վերաբերվում է հայրենիքի դավաճանի հարցին՝ Խաչիկ Ասրյանը շատ ճիշտ նշեց, որ յուրաքանչյուր դավաճանին պետք է այրել, որպեսզի նրա արմատները վերանան: Իսկ ազատամարտիկի ծեծի մասին կարող եմ ավելացնել, որ բացի արդարադատությունից գոյություն ունի մարդկային դատողություն և հայ տղամարդու ինքնասիրություն, որն ի զորու չէ ամեն պահի սառը և կշռադատված դատել, ինչը որ տվյալ պահին նկատի ուներ Խաչիկ Ասրյանը:
Լիովին համաձայն եմ պարոն Խաչիկ Ասրյանի արտաբերած մտքի հետ, դավաճաններին պետք է քարկոծելով սատկացնել, թեկուզ դրա համար պիտի դատվել: Շատ ճիշտ է……
Լրագրողներին խորհուրդ կտամ այլևս չտալ դավաճանի անունը, քանի որ դա իր համար մեծ պատիվ է և PR, անել պետք չէ: Չեմ հասկանում ինչ են ակնկալում հարցնելով մարդկանց դրա մասին? հնարավոր է լինի մեկ հայ որւ արդարացնի նրա քայլը?: Իսկ ինչ մնում է հաշվեհարդարին ազատամարտիկների հանդեպ ես կարծում եմ շատ հնարավոր է որոշ չար ուժեր կազմակերպեն այդ ամենը իշխանության վրա ցեխ շպրտելու համար: Այնպես որ ………