Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Որն է Աշոտ Աղաբաբյանի պրոբլեմը՝ ըստ Վարդան Այվազյանի

Սեպտեմբեր 22,2015 14:07

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը նեղսրտել է, որ ինքը արդեն սնանկացել է իր ընկերություններում կատարված հարկային ստուգումների արդյունքում:

Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում Վարդան Այվազյանը դեռ հարցը չհնչած՝ միանգամից պատասխանեց. «Ես չեմ կարող մեկնաբանել մի բանի մասին, որի մասին գաղափար չունեմ: Ես չեմ իմանում Աշոտ Աղաբաբյանի գործունեության բուն արդյունքը: Ինչքան գիտեմ, ինքը վարձակալությամբ է տալիս, չեմ իմանում ինչ է անում: Իր ամենահիմնական թերություններից, պրոբլեմներից մեկը նա է, որ պետք է փորձի ավելի լավ կազմակերպել, երեւի դա է: Մրցակցություն է, հասկանում եք»:

Նա վստահեցրեց, որ բիզնեսում երբեմն խնդիրներ են լինում եւ իր ընկերություններն էլ դրանից ապահովագրված չեն. «Ես գործարան ունեի, որի փայատերերից մեկը ես էի, կանգնած է: Խնդիրներ եղան»:

Մեր հարցին՝ Ձեր ընկերություններում ստուգումներ չե՞ն անում՝ Վարդան Այվազյանը պատասխանեց. «Ինչի՞ չեն անում: Ես վերին արտի ցորե՞նն եմ: Եթե ռիսկային է՝ բոլորին էլ ստուգում են հավասար, եթե ռիսկային չի՝ չեն ստուգում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930