Լրահոս
Օրվա լրահոսը

Երիտասարդները երդվեցին՝ մուտք գործելով Հնչակյան կուսակցություն

Սեպտեմբեր 22,2015 13:34

Հայաստանի Անկախության 24-րդ տարեդարձի առթիվ շուրջ երկու տասնյակ երիտասարդներ երդման արարողությամբ մուտք գործեցին Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության շարքերը: Եռաբլուր պանթեոնում՝ Հնչակյան կուսակցության «Մեծն Մուրադ» ջոկատի նահատակ Սերգեյ Քոչարյանի՝ Որսորդի շիրիմին կուսակցական դարձած նորագիրները երդվեցին կյանքի գնով հավատարիմ լինել Հայրենիքին, Ժողովրդին և Հնչակյան կուսակցությանը:

ՍԴՀԿ Կենտրոնական վարչության ատենապետ ընկ. Հակոբ Տիգրանյանն իր ելույթում նշեց, որ «Հնչակյան կուսակցությունը տասնյակ հազարավոր զոհեր է տվել Հանուն Հայրենիքի Անկախության և Ազատության»:

«Մեր ընկերները հաստատ գիտեին, հանուն ինչի՞ են զոհաբերում իրենց կյանքը: Դարձեք արժանին մեր հերոսների»,-իր խոսքում նշեց ընկ. Տիգրանյանը:

erdum2

ՍԴՀԿ Հայաստանի վարչության ատենապետ ընկ. Նարեկ Գալստյանը, անդրադառնալով օրվա խորհրդին, նշեց, որ 1887 թ-ին, երբ ստեղծվեց ՍԴՀԿ, առաջին իսկ օրից իր ծրագրում հստակորեն նշեց Անկախ Հայաստան ունենալու խորհուրդը:

ՍԴՀԿ ԿՎ անդամ ընկ. Եղիա Ջերեջյանն իր խոսքում նշեց, որ Հնչակյան ֆիդայիները, ովքեր կռվում էին Սասունում, Զեյթունում, Ադանայում, Հաճնում և Հայկական բարձրավանդակի բոլոր հատվածներում, իրենց երազներում ունեին Անկախ Հայաստան կերտելու ծրագիրը:

Նորագիրները համալրեցին ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միության շարքերը:

ՍԴՀԿ Մամլո դիւան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930