«Ազատամարտիկ Սմբատ Հակոբյանին ծեծի ենթարկելը նոտա էր Հայաստանին անկախություն բերող տղաներին։ Ես չգիտեմ՝ ինչ կլինի Ռուսաստանի հետ, բայց այդ երկիրը ուզում է շիկացնել իրավիճակը Հայաստանում»,- համոզված է «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանը։
Նրա համոզմամբ՝ Սմբատ Հակոբյանին ծեծի ենթարկողների բացահայտումն այնքան կարևոր չէ, որքան այն վերաբերմունքը, որ դրսևորվում է ազատամարտիկների նկատմամբ. «Նրան պետք է ծաղկեպսակով ու գինիներով դիմավորեին անկախության օրը, դրա փոխարեն թափեցին ազատամարտիկի արյունը։ Հայաստանյան իրականությունում հնարավոր չէ նման բռնարարք իրականացնել՝ առանց իշխանության վերին օղակների իմացության»։
Պատմաբան Արմեն Կարապետյանը ևս դատապարտում է Սմբատ Հակոբյանի նկատմամբ նման դաժան վերաբերմունքը. «Ավելի վատ է, եթե այդ բռնարարքն իրականացվել է առանց իշխանությունների իմացության։ Դա նշանակում է, որ Հայաստանում անիշխանություն է։ Եթե տոն օրով նման բան է տեղի ունենում Երևանի կենտրոնում, դա նշանակում է, որ Հայաստանում պարզապես իշխանություն չկա»։
Կարդացեք նաև
Մանրամասն՝ կարդացեք այստեղ