Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանյան 5 արտադրողներ մասնակցում են «TextilLegProm 2015» միջազգային ամենամյա տոնավաճառ-ցուցահանդեսին

Սեպտեմբեր 22,2015 13:11

Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ հայաստանյան 5 արտադրողներ սեպտեմբերի 22-25-ը Մոսկվայում միասնական տաղավարով մասնակցում են «TextilLegProm 2015» 45-րդ միջազգային ամենամյա տոնավաճառ-ցուցահանդեսին` աշխարհի 42 երկրների ավելի քան 2500 ընկերությունների հետ միասին: Հայկական ընկերությունները ներկայացնում են տրիկոտաժի, գուլպեղենի, հագուստի, բաճկոնների գունեղ ու նորաձև հավաքածուներ:

Այս տարի ակնկալվում է ավելի քան 30 000 այցելու, որոնց շարքում մեծածախ գնորդներ, ոլորտի մասնագետներ, առևտրային դիստրիբյուտորներ, տարբեր առեւտրային ցանցերի ներկայացուցիչներ ու ներմուծողներ են: Ցուցահանդեսն ունի նաև հագեցած գործարար ծրագիր` համաժողով, կլոր սեղաններ, շնորհանդեսներ ու մրցույթներ:

«Հայկական ընկերությունների մասնակցությունը կազմակերպել է Հայաստանի զարգացման հիմնադրամը՝ ՀՀ կառավարության կողմից որդեգրած արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության աջակցության ծրագրի շրջանակում: Այս ցուցահանդեսը հարթակ է մասնակից արտադրողների և մեծածախ գնորդների միջև պայմանավորվածությունների ձեռքբերման, պայմանագրերի կնքման, նոր գործընկերային հարաբերութունների ստեղծման և հայկական արտադրանքի ճանաչելիության բարձրացման համար: Առկա է նաև մանրածախ առևտուր իրականացնելու հնարավորություն, որից հայաստանյան արտադրողները կարող են հաջողությամբ օգտվել, նոր գործարար կապեր ստեղծել և շահավետ պայմանագրեր կնքել»,- նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը:

 

Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930