Քիչ առաջ լրագրողների համար հայտարարությամբ հանդես եկավ երեկ դաժան ծեծի ենթարկված ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը: Նա մանրամասներ պատմեց միջադեպից, ապա տեղեկացրեց, որ իրեն ծեծի ենթարկած 6 անձանց մեջ ինքը ճանաչել է Տիգրան անունով մի երիտասարդի: Երիտասարդը ժամանակին եղել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորից: Տիգրանը դեռ շարունակո՞ւմ է մնալ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորում, թե՝ ոչ, Սմբատ Հակոբյանը չգիտի:
Նա պատմեց նաեւ, որ մոտ 3 ամիս առաջ մի խոսակցություն է ունեցել Ռուբեն Հայրապետյանի հետ քաղաքական թեմաներով: Խոսակցությունն ավարտվել է նրանով, որ Ռուբեն Հայրապետյանն ասել է՝ դու դեռ կտեսնես: Նաեւ դա է Սմբատին հիմք տալիս կասկածի սլաքը Ռուբեն Հայրապետյանի կողմն ուղղելու: Բայց հստակ պնդումներ նա չի անում, որովհետեւ փաստեր չունի:
Մանրամասները՝ տեսանյութում:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
https://www.aravot.am/2012/09/21/306870/