Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Տնտեսական համաժողով՝ կիսադատարկ դահլիճում

Սեպտեմբեր 22,2015 13:05

Այսօր կառավարության նիստերի կիսադատարկ դահլիճում տնտեսական համաժողով- մրցանակաբաշխություն էր: Այդ համաժողովին ակնկալվում էր, որ բավականին մեծ թվով տեղացի գործարարներ եւ Հայաստանի կառավարության ֆինանսա-տնտեսական ոլորտի պատասխանատուներ ներկա կլինեին, սակայն այդ ոլորտից որեւէ բարձրաստիճան պաշտոնյա ներկա չէր:

Համաժողովի ժամանակ պիտի քննարկվեին, ինչպես որ նշված է կազմակերպիչների մամուլի հաղորդագրությունում, Հայաստանում ներդրումային ծրագրերի առկա հնարավորություններն ու առաջարկները, օտարերկրյա գործարարներին էլ եւս պիտի ներկայացվեին ներդրումային հնարավորությունները, դրանց բարեփոխումներն ու նոր լուծումները: Սակայն դահլիճում ավելի շատ էին ԶԼՄ ներկայացուցիչներն ու Հայաստանում օտարերկրյա դեսպանները, տեղացի գործարարներն ու պաշտոնյաները: Միջոցառմանը հրավիրված դեսպանները ներկայացնում էին իրենց երկրների տնտեսական հնարավորությունները, բիզնես միջավայրը եւ այնպիսի տեղեկատվություններ էին տրամադրում, որոնք պիտի հետաքրքրեին Հայաստանի գործարարներին եւ գործարար կապերի համար միջնորդ հանդիսացող կառավարության ներկայացուցիչներին: Մինչդեռ դեսպանները իրենց զեկույցը կարծես իրենք իրենց համար էին ներկայացնում. դահլիճում ներկա էր հազիվ 5 ձեռներեց:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930