Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես ցույց կտամ, թե ինչ է պետք անել». Մարուքյանն իշխանափոխության մարտահրավեր է նետում

Սեպտեմբեր 22,2015 12:58

«Եթե մի բանը չի ստացվում, նույն բանն անընդհատ փորձելու իմաստը ո՞րն է»,- ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանն այսպիսի գնահատական տվեց հրապարակի, փողոցային հանրահավաքների տարբերակով իշխանափոխության համար պայքարող ընդդիմադիրներին:

Մեր դիտարկմանը, որ ընդդիմությունն ասում է՝ բա ի՞նչ անենք, հո ձեռքներս ծալած չե՞նք նստի՝ Էդմոն Մարուքյանը պատասխանեց. «Դա իրենց խնդիրն է: Ես ցույց կտամ, թե ինչ է պետք անել: Ամեն մարդ իր լուծումներն ունի»:

Թե ի՞նչ մեթոդների է դիմելու պատգամավորը՝ Էդմոն Մարուքյանը պատասխանեց. «Հիմա ես չեմ պատրաստվում իմ քաղաքական օրակարգը բացահայտեմ, որովհետեւ դրա համար կա հստակ օր, ժամ եւ այլն: Այսինքն, այն նախաձեռնությունը, որը շուտով պետք է սկսվի, կլինի ծրագիրը, կլինեն հիմնական գաղափարախոսությունները, մեթոդները, հռետորաբանությունը, այդ ամեն ինչը շուտով կտեսնեք»:

Մեր հարցին՝ արդեն հաշվի՞ եք առել անցյալի սխալները՝ հրապարակի միջոցով իշխանությունը փոխելու փորձերը՝ Էդմոն Մարուքյանը պատասխանեց. «Միանշանակ: Ես երբ որ առաջադրվում էի մեծամասնական ընտրակարգով, էլի անցյալի փորձերը հաշվի էի առել, դրա համար էլ հաղթեցի»:

Մեր դիտարկմանը, որ այսպես ինտրիգային նախաձեռնություն եք սկսում՝ նա պատասխանեց. «Ում համար ինտրիգային, ում համար՝ սպասվող, ում համար՝ փոփոխություններ բերող: Ես կարծում եմ՝ փոփոխություններ բերող նախաձեռնություն է: Չեմ բացառում, որ նաեւ ինտրիգներ կլինեն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930