Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ռազմիկ Պետրոսյան. «Սմբատին ծեծողները Ռուբեն Հայրապետյանի թիկնազորից են» (Տեսանյութ)

Սեպտեմբեր 22,2015 12:41

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի բակում այս պահին հավաքվել են ազատամարտիկներ տարբեր կառույցներից: Նրանք եկել են սատարելու Սմբատ Հակոբյանին, որը երեկ դաժան ծեծի էր ենթարկվել:

Smbat_Hakobyan_11

Սամսոն Ղազարյան

Mushegh Saghatelyan

Մուշեղ Սաղաթելյան

Armen Aghayan

Արմեն Աղայան

Սմբատ Հակոբյանի հետ կատարվածը ազատամարտիկները որակում են ոտնձգություն անկախության նկատմամբ: Այլ որակում նրանք չեն կարողանում գտնել, քանզի Անկախության 24-րդ տարեդարձի օրը անկախության հիմնադիրներից մեկին նման դաժան ծեծի ենթարկելը այլ բան չի ասում: Smbat_Hakobyan_1 Suren Sargsyan Garnik Isagulyan

Aravot.am-ի հետ զրույցում Ազատամարտիկների դաշինքի համակարգողներից Ռազմիկ Պետրոսյանը դիմելով իշխանություններին՝ ասաց . «Եթե դուք չհայտնաբերեք մեղավորներին եւ չպատժեք, մենք ենք պատժելու»:

Razmik PetrosyanAravot.am-ը Ռազմիկ Պետրոսյանից նաեւ հետաքրքրվեց, թե ի՞նչ կապ ունի այս ամբողջ պատմության հետ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Պարոն Պետրոսյանն ասաց, որ ինքը շատ հստակ չգիտի, բայց կարող է ասել, որ Սմբատ Հակոբյանը ճանաչել է իրեն ծեծողներին եւ նրանք Ռուբեն Հայրապետյանի թիկնազորից են:

Զրույցի այլ մանրամասները՝ տեսանյութում:

Արդեն տեղեկացրել ենք, որ Սմբատ Հակոբյանը տեղափոխվել է հիվանդասենյակ, սակայն լրագրողներին բժիշկները թույլ չեն տալիս տեսակցել Հակոբյանի հետ:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930