Սեպտեմբերի 21-ի երեկոյան Ադրբեջանի Ղազախի շրջանի Ղուշչի Այրում գյուղի հենակետերից գնդակոծվել է սահմանամերձ Բաղանիս գյուղը: Բաղանիսի միջնակարգ դպրոցի շենքը գտնվում է գնդակոծության թիրախում: Բաղանիսի դպրոցից տեղեկացանք, որ երեկվա գնդակոծությունից դպրոցի շենքի մեկ պատուհանը եւ խոհանոցի դուռը ջարդվել են, շենքի տանիքում անցք է բացվել:
Այսօր Բաղանիսի դպրոցի աշակերտների 70 տոկոսն է դասի գնացել, դասերը կայացել են կարճ՝ 30 րոպե տեւողությամբ:
Բաղանիսից տեղեկացանք, որ երեկ երեկոյան գնդակոծության ժամանակ գնդակները դիպել են գյուղի բնակիչներ Լիպարիտ Եդիգարյանի, Միշա Ալեքսանյանի, Ռազմիկ Ավագյանի, Ռաֆիկ Բաղրամյանի տներին, վնասների չափերը ճշտվում են:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ