Երևանի քաղաքապետարանի Յուրի Բախշյանի անվան մանկական ֆիլհարմոնիան արձակուրդից հետո նոր տարեշրջանին է պատրաստվում։ Մանկական ֆիլհարմոնիան նաև նոր սաների է հավաքագրում՝ էստրադային նվագախումբ է հրավիրում երաժշտական և արվեստի դպրոցներում կրթվող ու բեմական ձիրք ունեցող աշակերտներին կամ պատանեկան տարիքի շրջանավարտներին։
«Երևանի քաղաքապետարանը Մանկական ֆիլհարմոնիայի համար աշխատանքային լավագույն պայմաններն է ստեղծել. 2013 թվականի դեկտեմբերից Բուզանդի 1/3 հասցեում գտնվող այս տարածքը քաղաքապետարանը անհատույց հտկացրեց Մանկական ֆիլհարմոնիային և 2014 թվականին վերանորոգեց փորձասենյակները։ Այսօր միայն սաների պակաս ունենք, այն էլ միայն էստրադային նվագախմբում. երաժիշտներից մի քանիսն արդեն պատանեկան տարիքն անցել են, զորակոչվել են Հայրենիքին ծառայության։ Երբ նվագախումբը համալրենք, երկու ամսվա ընթացքում պատրաստ կլինենք ելույթների»,- նշել է նվագախմբի գեղարվեստական ղեկավար Հայաստանի ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր, դիրիժոր Մելիք Մավիսակալյանը։
Երևանի քաղաքապետարանի Յուրի Բախշյանի անվան մանկական ֆիլհարմոնիայում գործում են ժողովրդական գործիքների, էստրադային, կամերային, փողային նվագախմբեր, երգչախումբ, պարի խումբ, կիթառի և վոկալի դասարաններ, ձայնագրման ստուդիա։
Երևանի քաղաքապետարան