Ազատամարտիկ Սմբատ Հակոբյանի վիճակը միջին ծանրության է, բայց կայուն: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասացին Սմբատ Հակոբյանի ընկերները, ովքեր վաղ առավոտից հիվանդանոցում են, մեկ-երկուսին հաջողվել էր անգամ տեսակցել իրենց ընկերոջը: Սմբատ Հակոբյանն այժմ վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվում է հիվանդասենյակ:
Հիշեցնենք՝ Սմբատ Հակոբյանը երեկ բողոքի ակցիայից հետո ծեծի էր ենթարկվել: Միջադեպի մանրամասները դեռ պարզված չեն: Սմբատ Հակոբյանը ուղեղի ցնցում է ստացել եւ թոքի վնասվածք:
Քիչ հետո ազատամարտիկները «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի մոտ բողոքի ակցիա կանցկացնեն: Սմբատ Հակոբյանի ծեծի մեջ նրանք մեղադրում են Ռուբեն Հայրապետյանին: Մեր խնդրանքին՝ մանրամասնել, թե որն է Ռուբեն Հայրապետյանի մեղքը, Սմբատ Հակոբյանի ընկերներն ասացին, որ ակցիայի ժամանակ ամեն ինչ կպարզաբանեն:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լուսանկարը՝ Գրետա ՍԱԴՈՅԱՆԻ
https://www.aravot.am/2012/09/21/306870/