Լրահոս
Օրվա լրահոսը

Երազանք (պոեզիա)

Սեպտեմբեր 22,2015 11:32

Երնեկ իմ սերն էլ մի թռչուն լիներ,
Աստղերի նման երկնքում ճախրեր,
Որտեղ որ մթներ, այնտեղ գիշերեր,
Կյանքի բիրտ խաղին վկա չլիներ:

Երնեկ իմ սերն էլ մի ծաղիկ լիներ,
Մարդկային հոգին իր բույրով լցներ,
Մանանա դարձած երկնքից թափվեր,
Խինդով ու սիրով երկիրը հեղեր:

Երնեկ իմ սերն էլ մի թիթեռ լիներ,
Իր փեշերի տակ ինձ լուռ ջերմացներ,
Բյուր ծաղիկներից նեկտար հավաքեր,
Ու ողջը սիրով մեզ ընծա աներ:

Երնեկ իմ սերն էլ մի աղոթք լիներ,
Տիրոջ օրհնությամբ հոգիս պարուրեր,
Բջիջ առ բջիջ արյունս մաքրեր,
Եվ որպես դարման վերքեր ամոքեր:

Երնեկ իմ սերն էլ մի գարուն լիներ,
Գոնե տարին մեկ նա ինձ այցելեր,
Հոգիս դալկել է նրա կարոտից…
Մի՞թե իմ կյանքը զուրկ է գարունից:

Երնեկ իմ սերն էլ մի փրկիչ լիներ,
Մեծ տիեզերքից նա երկիր իջներ,
Բյուր հոգիները մեղքերից մաքրեր,
Շիտակ ապրելու ճամփով ուղղորդեր…
Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930