Լրահոս
Օրվա լրահոսը

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում նշվել է ՀՀ անկախության 24-րդ տարեդարձը

Սեպտեմբեր 22,2015 11:18

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում անկախության օրվան նվիրված միջոցառումները սկսվել են Էջմիածնում տեղակայված N զորամասին զինծառայողների ռազմահայրենասիրական քայլերգով: Ապա արգելոց-թանգարանի տարածքում կայացած զինվորական հանդիսության ընթացքում, ՀՀ ՊՆ նախարարի հրամանով, մի շարք բարձրաստիճան ու շարքային զինծառայողներ պարգևատրվել են «Անդրանիկ Օզանյան», «Դրաստամատ Կանայան», «Վազգեն Սարգսյան», «Ծովակալ Իսակով» և անբասիր ծառայության համար` առաջին, երկրորդ ու երրորդ աստիճանի մեդալներով:

Այնուհետև զինծառայողները շարժվել են դեպի թանգարան, որտեղ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ և Երևանի պատմության թանգարանի համատեղ ջանքերով բացվել է «Ալեքսանդրապոլ-Գյումրու քաղաքային մշակույթը» ցուցահանդես: Նպատակն է XIX դարի վերջի և XX դարասկզբի քաղաքային կենցաղն ու մշակույթը ներկայացնելն է:

ՊՈԱԿ-ի ֆոնդերում պահվող լուսանկարների և չափագրությունների միջոցով ցուցադրվել է Ալեքսանդրապոլի ժողովրդական ճարտարապետությունը, իսկ Երևան պատմության թանգարանի ֆոնդերում պահվող իրերով` ներկայացվել տվյալ ժամանակաշրջանի խոհանոց և ննջասենյակ, հավաքվել է միջին դասի քաղաքային բնակարանի ինտերիեր: Ներկայացվելու է նաև նյութական ու հոգևոր մշակույթը` թատրոնը, դպրոցը և երաժշտությունը:

«Առավոտի» հետ զրույցում «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Գիտահետազոտական բաժնի վարիչ Կարինե Բազեյանը ներկայացրել է այն գլխավոր պատճառը, թե ինչու են անդրադարձ կատարել հենց Ալեքսանդրապոլի մշակույթին. «Այս անգամ որոշեցինք ժողովրդական ճարտարապետության մասին վկայող մեր հավաքածուից ներկայացնել XIX դարի վերջի և XX դարասկզբի քաղաքային կենցաղն ու մշակույթը: Քանի որ մեր օրերում այդ մշակույթը կրողը, այդ ճարտարապետությունը պահողը այսօրվա Գյումրին` նախկին Ալեքսանդրապոլն է, բնականաբար մենք պիտի անդրադառնայինք հենց այդ քաղաքին: Որպեսզի ցուցադրությունը հետաքրքիր լիներ և ամբողջական, որոշեցինք ընդլայնվել և դիմեցին Երևանի պատմության թանգարանին»:

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում անկախության տոնի 24 ամյակին նվիրված միջոցառումները եզրափակվել են տոնական համերգով:

Zvartnoc

Նառա ԵՓՐԵՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930