Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Ալումյան. «Դատավորը փաստորեն իրականացրեց Սուրիկ Խաչատրյանի օգտին իջեցված պատվերը». «Հայկական ժամանակ»

Սեպտեմբեր 22,2015 10:58

2013 թվականի հունիսի 1-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ հնչած կրակոցների գործով 120 հազար դրամ տուգանքի դատապարտված Արտակ Բուդաղյանի դատավճիռն այսօր կբողոքարկվի Վերաքննիչ դատարան։

Այս մասին ասաց Արտակ Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանը։ Մեկ ամիս առաջ՝ օգոստոսի 21-ին, Արտակ Բուդաղյանը մեղավոր ճանաչվեց Սուրիկ Խաչատրյանի ու նրա հարազատների հասցեին սպանության սպառնալիքներ տալու մեջ։

– Պարոն Ալումյան, նշեցիք, որ վերաքննիչ բողոք եք ներկայացնելու: Կնշե՞ք, թե ինչ եք պահանջում Վերաքննիչ դատարանից։

– Այո, վաղը (այսօր.– Տ. Խ.) բողոքը կգնա դատարան։ Մենք Վերաքննիչ դատարանից պահանջում ենք, որ բեկանի առաջին ատյանի դատարանի վճիռը, եւ Արտակ Բուդաղյանն արդարացվի։

Դատավճռի եզրափակիչ մասում նշված է՝ դատապարտել տուգանքի եւ համաներմամբ ազատել պատժից։ Մենք նշել ենք, որ մեզ չի հետաքրքրել դատավճռով նշանակված կամ նշանակվելիք պատժի խստությունը։ Ցանկացած պահին, ընդհուպ մինչեւ դատավճիռ կայացնելը, Արտակ Բուդաղյանը կարող էր ընդամենը ասել, որ չի առարկում, որ իր նկատմամբ համաներում կիրառվի, եւ ընդհանրապես քրեական գործի վարույթը կկարճվեր։ Բայց մեր խնդիրը դա չէր։

Այս դատավճիռը շատ ավելի կարեւոր նշանակություն ունի։ Սա իրականում Տիգրան Խաչատրյանի (Լիսկայի որդու– Տ. Խ.) վերաբերյալ դատաքննություն էր, թեեւ ձեւականորեն Արտակ Բուդաղյանի վերաբերյալ էր դատավարություն իրականանում։ Իրականում սա Տիգրան Խաչատրյանի համար հետեւանքներ թողնող դատավարություն էր։ Իրենք ուզում են այս դատավճռի միջոցով ցույց տալ, որ Տիգրան Խաչատրյանին եւ նրա հարազատներին վտանգ էր սպառնում, որպեսզի դրանով արդարացնեն Տիգրան Խաչատրյանի գործողությունները։ Այսինքն՝ ըստ էության դատավարության իրական սուբյեկտը Տիգրան Խաչատրյանն էր։

Հիմա իրենք ստացան մի հատ մեղադրական դատավճիռ, որի վրա հետո հիմնվել են, ասելով՝ տեսեք, Արտակ Բուդաղյանը սպանության սպառնալիքներ էր տվել, դրա համար էլ Տիգրան Խաչատրյանին այլ բան չէր մնում, քան կրակել։ Սա է այս գործի իրական հիմքը, ու դատավորը փաստորեն իրականացրեց Սուրիկ Խաչատրյանի օգտին իջեցված պատվերը։

 

Տաթեւ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930