Երևանում ԱՄՆ դեսպանատունը և ԱՄՆ Կոմերցիոն ծառայության Մոսկվայի գրասենյակը Ամերիա կառավարման խորհրդատվական ծառայության հետ համատեղ սեպտեմբերի 22-ին կազմակերպել էին մեկօրյա գործարար համաժողով, որը նվիրված էր ֆրենչայզինգի ընձեռած գործարար հնարավորություններին:
Միացյալ Նահանգների ու Հայաստանի միջև խորացող գործարար կապերի ամրապնդման նպատակով համաժողովը ներկայացրեց ԱՄՆ ֆրենչայզինգային ձեռնարկություններին, որոնք թեև նոր են մուտք գործում հայկական շուկա, սակայն տարածաշրջանի այլ վայրերում արդեն հաջող տնտեսավարման փորձ ունեն: Համաժողովը նոր գործ սկսելու հեռանկարներ փնտրող հայաստանյան գործարարներին ներկայացրեց ֆրենչայզինգային հնարավորությունները:
«Գիտեմ, որ այսօր սկիզբ կառնեն բազմաթիվ հաջող ձեռնարկներ, – բացման խոսքում ասաց ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Քլարկ Փրայսը – հուսով եմ, որ մենք՝ ամերիկյան դեսպանատունը, կկարողանա պարարտ հող նախապատրաստել հայաստանյան գործարարների և ամերիկյան կորպորացիաների միջև կապերի ձևավորման համար, ապա մենք կարող եք հետ քաշվել, և դուք արդեն կանեք այն, ինչ ձեզ մոտ լավ է ստացվում՝ զարգացնել ձեր բիզնեսը»:
Միջոցառման համակազմակերպիչ Ամերիա կառավարման խորհրդատվական ծառայության ղեկավար Տիգրան Ջրբաշյանը նշեց. «Կարծում եմ, որ ֆրենչայզինգային ձևաչափը ամենաքիչ ռիսկային տարբերակն է, որը հնարավորություն է ընձեռում արտասահմանյան ընկերություններին մուտք գործել հայկական շուկա և հասկանալ դրա առանձնահատկությունները, իսկ տեղական ներդրողներին՝ ներգրավել կայացած և հաջողակ բիզնես տեխնոլոգիաներ»:
Համաժողովին ներկա էին երկու ամերիկյան կորպորացիաների՝ Papa John’s Pizza-ի և Tutti-Frutti Frozen Yogurts-ի ներկայացուցիչները, ովքեր ժամանել էին Երևան համաժողովի մասնակիցներին ներկայացնելու հնարավոր ֆրենչայզինգային ներդրումները Հայաստանում: Այս միջոցառումը մասնակիցների համար արժևորվում է նրանով, որ նրանք կարողացան վաղօրոք տեղեկանալ հայտնի բրենդերի հայաստանյան շուկա մուտք գործելու պատրաստակամության մասին: Համաժողովին մասնակցում էին 50-ից ավել ընկերությունների ներկայացուցիչներ ու ձեռներեցներ:
«Հուսով եմ, որ հենց այսօր սկիզբ կառնեն բազմաթիվ նոր գործարար կապեր, որոնք ժամանակի ընթացքում կվերաճեն հաջողված ու շահութաբեր գործակցության, – ասաց պ-ն Փրայսը, – մենք ուրախ ենք այս կարգի միջոցառումներով, ինչպիսին ֆրենչայզինգին նվիրված այս համաժողովն է, հիմքեր ապահովել տնտեսական աճի համար: Սակայն բոլորս էլ գիտենք, որ ձեր հաջողությունը ձեր ձեռքերում է»:
Համաժողովում ամերիկյան ընկերությունների կողմից ֆրենչայզինգային պայմանների մասին ելույթներից զատ, եղան նաև տեղական հայտնի կազմակերպությունների զեկուցումներ բիզնեսի, իրավական ու ֆինանսական հարցերի շուրջ:
Միջոցառումը կազմակերպվել էր գործարար հարաբերութուններին զարկ տալու ճանապարհով Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև կոմերցիոն հարաբերությունները խորացնելու և ամրապնդելու նպատակով: Միջոցառման ընթացքում նաև շեշտադրվեց մտավոր սեփականության իրավունքը` Հայաստանում ֆրենչայզինգի հետագա զարգացման համատեքստում:
Երևանում ԱՄՆ դեսպանատուն