Սմբատ Հակոբյանի ընկեր՝ ազատամարտիկ Ռազմիկ Պետրոսյանը զրույցում տեղեկացրեց. «Ինքը գիտակցությունը չէր էլ կորցրել։ Դեմքով տեսել է նրանց։ Գործ ունենք հանցագործների հետ, որոնք մարդ կոչվելու իրավունք չունեն։ Կենդանիների հետ գործ ունենք, որոնք ոչնչություններ են, կարողանում են անկախության օրով անկախության առաջամարտիկներից մեկին ծեծել, ով կյանք է դրել այս երկրի համար։ Նրանք անպատասխան պետք է չմնան»։ Պարոն Պետրոսյան, ի վերջո, ինչի՞ համար էր այդ ծեծը, կապված էր ակցիայի՞ հետ, թե՞ այլ բան կա։ «Դե հիմա մնացածն արդեն իրավաբաններ ունենք, նրանք կուսումնասիրեն, կճշտեն, եթե ոչ, ապա մենք՝ ազատամարտիկներս, արդեն կորոշենք։ Արդեն հերիք եղավ»,- եզրափակեց Ռազմիկ Պետրոսյանը, ով, ի դեպ, նույնպես ամիսներ առաջ Մանվել Եղիազարյանի հետ ծեծի էր ենթարկվել։
Սիրան ՀՈՒՆԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում