Անկախության տոնի կապակցությամբ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի մոտ անցկացված մարզական ցուցադրական ելույթները լուսաբանելիս մի երիտասարդ բջջային հեռախոսով պայմանավորվում էր, հավանաբար, ընկերուհու հետ եւ փորձում բացատրել, թե ինքը որտեղ է: «Հրապարակից որ իջնում ես, պալտոյով մարդու արձան չկա՞, արի հենց դրա մոտ: Չէ-չէ, ձեռքերը խաչածը չի (նկատի ուներ Ստեփան Շահումյանի արձանը), դրանից էլ ա ներքեւ, ախչի»,- իր տեղը բացատրում էր Անկախության տարիքի այդ երիտասարդը:
«Առավոտ» օրաթերթ
22.09..2015