Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայաստանը մասնակցել է «World Routes 2015» համաժողովին

Սեպտեմբեր 22,2015 10:31

Շարունակվում Է միջազգային ավիափոխադրողներին հայաստանյան շուկա ներգրավելու աշխատանքը

Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Ավետիսյանը և Հայաստանի զարգացման  հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը, մասնակցել է սեպտեմբերի 19-22-ը Հարավաֆրիկյան Դուրբան քաղաքում տեղի ունեցող «World Routes 2015» համաժողովին:

«World Routes» համաժողովը, որն անցկացվել է 21-րդ անգամ, համախմբում է համաշխարհային ավիացիոն և զբոսաշրջային ներուժը` միևնույն ժամանակ հանդիսանալով նոր ավիափոխադրումների խթանման և ավիացիոն ծառայությունների զարգացման արդյունավետ հարթակ:

Այս տարի միջոցառմանը մասնակցել են շուրջ 250 ավիաընկերություններ, 650 օդանավակայանների ներկայացուցիչներ, ավիացիայի ոլորտի 2500 մասնագետներ և 170 զբոսաշրջային իշխանությունների ներկայացուցիչներ աշխարհի ավելի քան 100 երկրներից:

Համաժողովի ընթացքում Հայաստանի պատվիրակությունը ներկայացրել են  Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից որդեգրած «Բաց երկնքի» քաղաքականության և Հայաստանի զբոսաշրջության խթանման ուղղությամբ իրականացվող քայլերը և արդյունքները, ինչպես նաև միջազգային զբոսաշրջային շուկաներին  Հայաստանի ինտեգրման ընթացքը և հեռանկարները:

««World Routes 2015» համաժողովը լավ առիթ է ծանոթացնելու աշխարհի առաջատար և հաջողակ ավիաընկերությունների ու զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչներին մեր երկրում իրականացվող «Բաց երկնքի» քաղաքականության հնարավորություններին և նրանց հետ քննարկելու դեպի Հայաստան ավելի շատ ավիափոխադրողներ ներգրավելու ուղիները:

Համաժողովին հայկական պատվիրակության մասնակցության նպատակներից էր նաև աշխատանքներ իրականացնել դեպի Հայաստան ներդրումներ և նոր ավիափոխադրողներ ներգրավելու ուղղությամբ: Բանակցություններ են տարվել շուրջ երկու տասնյակ ավիաընկերությունների հետ, որոնց ընթացքում քննարկվել են հայաստանյան շուկա վերջիններիս մուտք գործելու ձևաչափերը և գործիքակազմը:

 

 ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930