TV9 -Սեպտեմբերի 21-ին Ախալցխայի Մարզական դատարանում դատական լսումներ են անցկացվել երեք քաղաքացիների գործով, որոնք մեղադրվում են վերջերս Ախալքալաքում տեղի ունեցած սպանության մասին տեղեկություններ կոծկելու մեջ: Մինչ դատական նիստի սկսվելը, մեղադրյալների հարազատները բողոքի ցույց են կազմակերպել հենց դատարանի շենքի առջև: Մեղադրյալներ Իգիթյանի, Նալբանդյանի և Կարապետյանի հարազատները հաստատում են, որ կալանավորների հանդեպ կտտանքներ և անմարդկային վերաբերմունք է գործադրվել:
«Արդեն երկու ամիս է, ինչ այս երիտասարդները բանտում են: Մեր երեխաներին կալանավորելու ժամանակ նրանց սարսափելի ծեծի ենթարկեցին: Երեքի մարմինների վրա էլ ծեծի հետքեր կան: Ինչո՞ւ են նրանց ձերբակալել, ինչո՞ւմ են մեղադրում նրանց: Ի՞նչ իրավունք ուներ ոստիկանը ծեծել նրանց: Մենք արդարություն ենք պահանջում», -ասում է հանցագործության մասին տեղեկությունների կոծկման մեջ մեղադրվող կալանավորների հարազատներից մեկը:
Այն փաստը, որ ոստիկանները ծեծի են ենթարկել կալանավորներին, հաստատում է նաև փաստաբանը: Ըստ փաստաբանի խոսքերի` ոստիկանները դաժանորեն ծեծել են Իգիթյանին, Կարապետյանին և Նալբանդյանին: Անցկացվել է փորձաքննություն, որը հաստատել է ծեծի փաստը: Տվյալ պահին Դատախազությունը քրեական գործ է հարուցել ըստ 333-րդ հոդվածի, որն է` ծառայողական լիազորությունների չարաշահում:
«Իգիթյանի, Նալբանդյանի և Կարապետյանի կալանավորման ձևը ծայրահեղ դաժան էր: Նրանց հանդեպ գործածվել է կտտանք, ծաղրանք, սարսափ, արժանապատվության վիրավորանք, այդ թվում նաև ազգային: Բոլոր կտտանքները տեղի են ունեցել Սամցխե-Ջավախքի Ներքին Գործերի շրջանային վարչության շենքում», -հայտարարում է տուժած-կալանավորների փաստաբան Մայզեր Բաբլուանին:
Կարդացեք նաև
Կալանավորները հայտնում են, որ ցանկանում են հրաժարվել վրացական քաղաքացիությունից: Այդ իսկ պատճառով տուժած-կալանավորների փաստաբանը դիմել է Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը կալանավորներին իր պաշտպանության տակ առնելու խնդրանքով:
Այսօրվա դատական նիստի ընթացքում կողմերը ներկայացրել են ապացույցներ: Պաշտպանող կողմի` կալանավորներին գրավի դիմաց ազատելու առաջարկությունը դատավորը մերժեց:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 2-ին Ախալցխայում:
https://armenian-community.ge/News/1320
Հայերը բախտաւոր են-կը վայելեն “կատարեալ անկախութիւն”-քանի ոչ պետութիւնը ոչ ալ իրենց դեսպանութիւնները կը խառնուին հայ քաղաքացիի գործերուն։Կրնան ծեծ ուտել-կրնան նոյնիսկ սպաննուիլ առանց որեւէ միջամտութեան ։