Վաշինգտոնում անցկացված գիտաժողովում աշխարհից հավաքված գիտնականները լայնորեն անդրադարձել են Կովկասյան տարածաշրջանի, ներառյալ՝ Հայաստանի վրա Ուկրաինական հակամարտության ազդեցությանը
Ուկրաինական ճգնաժամը ու նրա անդրադարձը հետխորհրդային տարածաշրջանում էական ազդեցություն ունի Կովկասյան երկրների ներքաղաքական իրավիճակի վրա: Հիմնականում այս կարծիքն էին արտահայտում աշխարհի մի շարք երկրներից Վաշինգտոն ժամանած քաղաքագետները։
Ըստ Տարտուի համալսարանի դասախոս Անդրեյ Մակարևիչի՝ ուկրաինական իրադարձությունները որոշակիորեն շեղել են ուշադրությունը Վրաստան-Ռուսաստան հարաբերություններից, ինչը նշանակալիորեն թույլ է տվել Ռուսաստանին մեծացնել Վրաստանում իր ներազդման լծակները, հատկապես «սօֆթ փաուերի»՝ թարգմանաբար՝ «մեղմ» ազդեցության միջոցով: «Մեղմ ազդեցության» լծակների շրջանակում նշվում են մշակութային, գիտական, կրոնական ու քաղաքակրթական ընդհանրությունները:
Տիգրան Մարտիրոսյան
Կարդացեք նաև
Նյութի մանրամասները կարդացեք «Ամերիկայի Ձայն»-ի կայքում