Լրահոս
Օրվա լրահոսը

Շնորհավորանքներ, որոնցից ամաչում եմ. «Հրապարակ»

Սեպտեմբեր 22,2015 10:13
ankaxutyun

Հայաստանի  անկախության 24-ամյակի առթիվ բազմաթիվ շնորհավորական ուղերձներ են հղել տասնյակ երկրների ղեկավարներ։ Շնորհակալ ենք, ապրեն իրենք։ Բայց մի բան կար, որ բոլորովին դուրեկան չէ մեզ համար։

Օրինակ, Վլադիմիր Պուտինը նշում է, որ պատրաստակամ է այսուհետ եւս Հայաստանին օգնություն ցուցաբերել արդիական սոցիալ-տնտեսական հարցերի լուծման գործում։

Ֆրանսիայի նախագահն ասում է, որ, որպես բարեկամ երկիր, իրենք եւս կշարունակեն օժանդակություն ի սպաս դնել, ԱՄՆ Նախագահը, որպես բարեկամ երկրի աջակցություն, հիշում է միլիոնավոր դոլարները, որ ամեն տարի, որպես օգնություն, տրամադրում են Հայաստանին, եւ այլն։

Իհարկե, այդ օգնությունը Հայաստանի համար կարեւոր է, եւ հատկապես կարեւոր է, որ դրանք ծառայեն նպատակին ու բանկերից միանգամից չլցվեն համապատասխան գրպանները, որպես խոպանից եկած տրանսֆերտ։

Ես՝ Հայաստանի անկախ հանրապետության քաղաքացիս, ամոթ եմ զգում, որ անգամ մեր անկախության օրը մեզ հիշեցնում են, որ կախված ենք նույն ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ մյուսների օգնությունից։ Ինչո՞ւ պետք է 5-հազարամյա իմ երկիրը ձեռքը պարզած սպասի մյուսներին, երբ ունի անկախություն, երբ ունի աշխատող ու աշխատասեր ժողովուրդ, երբ դրոշը ծածանվում է ՄԱԿ-ում՝ մյուս բոլոր երկրների պես:

Սեւակ ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930