Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ին հիշեցրին ՀՀՇ-ի հետ ունեցած գործարքները

Սեպտեմբեր 21,2015 22:35

«Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Աղայանը տեղեկացել է, որ օրեր առաջ տասնյակ երիտասարդներ ՀՀԿ-ի տոմս են ստացել:

Նա այսօր «Ինքնիշխան Հայաստան» բողոքի երթի ժամանակ ՀՀԿ գրասենյակի շենքի դիմաց կանխատեսումներ արեց. « Քսանհինգ տարի առաջ կոմկուսն ուներ չորս անգամ ավելի շատ անդամ, թե ինչ կատարվեց մեկ տարի հետո, բոլորս գիտենք: Նույնը վաղ թե ուշ, ենթադրում եմ՝ շատ շուտ, կատարվելու է ՀՀԿ-ի հետ: Այն բոլոր երիտասարդները, որոնք կարիերիստական նկատառումներով եկել են ՀՀԿ՝ որպես տաքուկ տեղ, պաշտոն ստանալու, երկարատեւ պաշտոնավարելու ակնկալիքով, հեշտությամբ այդ տոմսերը թափելու են մոտակա աղբարկղում»:

Պարոն Աղայանը հիշեց նաեւ ՀՀԿ-ի պատմությունը՝ պատմելով ՀՀԿ-ՀՀՇ գործարքների մասին, «Հայստանում միանձնյա իշխող քաղաքական կառույցը՝ ՀՀԿ-ն, ժամանակին ՀՀՇ-ն  էր, բայց մի քամու փչելով՝ վազեցին, դարձան հանրապետական մի գիշերվա մեջ: Այս կուսակցության տերերը անկախության քսանհինգ տարիների ընթացքում բազմիցս վաճառեցին իրենց կուսակցությունը: ՀՀԿ-ն, որը հիմնված էր անկախության բանակի վրա, լուրջ ազատամարտիկներ ուներ իր շարքերում, հանկարծ որոշեց միանալ Լեւոն Տեր- Պետրոսյանի եւ ՀՀՇ-ի գլխավորած աջ ուժերի դաշինքին, դրա առաջին դրսեւորումը Հրազդան մարզադաշտի նվիրաբերումն էր ՀՀԿ-ական որոշ օլիգարխներին եւ մի քանի պաշտոն խորհրդարանում ու կառավարությունոմ»:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930