Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ թալանին»-ի անդամ. «Չենք զարմանա, որ մեր շնորհիվ որոշ ժամանակ անց նաեւ Օսիպյանի պաշտոնը բարձրանա»

Սեպտեմբեր 21,2015 21:40

«Ավելի կոնկրետ, երևի, իշխանություններին ծառայելու համար է ստացել այդ մեդալը: Իշխանությունը շնորհակալություն է հայտնում, որ Օսիպյանը այդքան ցուցարարների հետ նման կերպ է վարվում»,- Aravot.am-ի հարցին, թե ինչպե՞ս կգնահատեք Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով պարգեւատրվելը, այսպես արձագանքեց «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Արթուր Քոչարյանը:

Նա նշեց, որ հայրենիքին ծառայելու հարց չկա այստեղ. «Հայրենիքը բոլորս ենք, իսկ իրենք մտածում են, որ հայրենիք նշանակում է նեղ իշխանական շրջանակ, դրա համար էլ ասում եմ, որ իրենց մատուցած ծառայությունների համար է»:

Դիտարկմանը, թե հունիսի 23-ին, հուլիսի 6-ին եւ սեպտեմբերի 11-ին խաղաղ ցուցարարների դեմ իրականացված գործողությունները, որոնց ղեկավարներից մեկը հենց Վալերի Օսիպյանն էր, կարո՞ղ էին նպաստել վերջինիս ստացած մեդալին, Արթուր Քոչարյանը պատասխանեց. «Այս մրցանակը ցույց է տալիս, որ իշխանությունն առայժմ գոհ է Օսիպյանի կատարած աշխատանքից: Եթե ազատեին աշխատանքից նրան, կստացվեր, որ լավ չի ծառայել իրենց»:

Ըստ Արթուր Քոչարյանի՝ հիմա Վալերի Օսիպյանը լավ է ծառայել, լավ է իր դերը կատարել, դրա համար էլ տալիս են մրցանակ. «Չենք զարմանա, որ ի շնորհիվ մեզ որոշ ժամանակ անց նաեւ Օսիպյանի պաշտոնը բարձրացնեն, եթե նման կերպ է շարունակվում ամեն ինչ»:

«Ոչ թալանին»-ի անդամը նաեւ նշեց, որ այս ամենը հայրենիքի, ազգի եւ ժողովրդի հետ ընդհանրապես կապ չունի: «Նեղ շրջանակներ է: Իրենց ձեռքն են մեդալները, ում ուզեն կտան»:

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930