Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻԵԴ-ը մարտի 1-ին զոհվածների ընտանիքների բողոքը վարույթ է ընդունել

Սեպտեմբեր 21,2015 20:19

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ)  2008 թ. մարտի 1-ի 9 զոհերի ընտանիքների ներկայացրած բողոքների հիման վրա սեպտեմբերի 1-ին վարույթ է ընդունել «Վաչագան Ֆարմանյան և մյուսներ ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործը։ Բոլոր հայցվորներին ՄԻԵԴ-ում ներկայացնում է փաստաբան Վահե Գրիգորյանը: Այս մասին տեղեկանում ենք ՄԻԵԴ կայքից:

ՄԻԵԴ ներկայացված բողոքի «Հարցեր» բաժնից տեղեկանում ենք, որ մասնավորապես քննության առարկա է դառնալու, թե արդյո՞ք հայցվորների կյանքի իրավունքը, որը ամրագրված է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածում, խախտվել է անհամաչափ ուժի կիրառման հետեւանքով:

Քննության առարկա է լինելու նաեւ Հայաստանի կողմից կոնվենցիայի  13-րդ հոդվածի (իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք) խախտումը: Տուժողների իրավահաջորդները պնդում են, որ ՀՀ իշխանություններն իրենց հարազատների գործով արդյունավետ քննություն չեն անցկացրել եւ արդյունավետ փոխհատուցում չեն տրամադրել:

Նշված է նաեւ, որ ՄԻԵԴ-ը Հայաստանի իշխանություններից արդեն տեղեկատվություն է պահանջել գործի քննության ընթացքի, ինչպես նաեւ խորհրդարանական փաստահավաք խմբի բացահայտումների մասին:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930