Լրահոս
Օրվա լրահոսը

Սմբատ Հակոբյանի գլխին 6 կար են դրել. նա վերակենդանացման բաժանմունքում է

Սեպտեմբեր 21,2015 19:00

Ծեծի ենթարկված Սմբատ Հակոբյանի մոտ առկա են մի շարք վնասվածքներ

«Ազատամարտիկների դաշինք»-ի անդամ Սմբատ Հակոբյանի առողջական վիճակը միջին ծանրության է, գիտակցությունն առկա է: Այս մասին Aravot.am-ին ասաց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի ավագ  բժիշկ Վարդան  Հարությունյանը:

Նրա խոսքերով՝  Հակոբյանի մոտ կան քթի եւ դեմքի փափուկ հյուսվածքների սալջարդեր, ռենտգեն հետազոտությամբ պարզվել է, որ քթի ոսկորի կոտրվածք կա,  կա նաեւ կրծքավանդակի փակ վնասվածք, աջից 8-րդ կողի կոտրվածք, եզրային պնեւմոթորաքս:

Հիշեցնենք, որ այսօր «Հայազն» կուսակցության կազմակերպած ինքնիշխանության երթի ավարտին, երբ մասնակիցները տարբեր ուղղությամբ էին  շարժվում, մի խումբ հաղթանդամ տղամարդիկ  Սմբատ Հակոբյանին հետապնդել են, ապա նրան մտցրել շինհրապարակ, որտեղ էլ ծեծի են ենթարկել:

Մեր այն հարցերին՝ արդյոք Հակոբյանը վիրահատության կարի՞ք ունի, եւ այսօր դուրս կգրվի՞ հիվանդանոցից, բժիշկն ասաց, որՍմբատ Հակոբյանն  այսօր անպայման կմնա հիվանդանոցում, նա վերակենդանացման բաժանմունքում է: Ըստ բժիշկ Հարությունյանի,  Հակոբյանի գլխին 6 կար են դրել: Ինչ վերաբերում է նրան, թե՝ վիրահատության կարիք կա՞, թե՝ ոչ, ապա ըստ բժշկի, առայժմ պարզ չէ, քթի այտուցն իջնելուց հետո, նոր պարզ կլինի:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    ԿԳԲ-ից «անկախ» Հայաստան:

    Դավաճանները «Բաքվում են»:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930