748 -ից 725-ը կողմ է քվեարկել գյուղապետի թեկնածուին
Իջեւանի տարածաշրջանի Խաշթառակ գյուղում են նկարահանվել մի քանի տասնյակ հայկական ֆիլմեր, այդ թվում՝ հանրահայտ «Մենք ենք, մեր սարերը»: Այդ պատճառով երբեմն Խաշթառակը կոչում են «Հայկական Հոլիվուդ»:
Սեպտեմբերի 20-ին Խաշթառակում կայացել են համայնքի ղեկավարի ընտրություններ: Միակ թեկնածուն ՀՀԿ անդամ Անդրանիկ Վիրաբյանն էր: Քվեարկությանը մասնակցած 748 ընտրողներից 725 –ը կողմ է քվեարկել նրան, 11-ը՝ դեմ, 12 քվեաթերթիկ անվավեր է համարվել:
Սեպտեմբերի 13-ին կայացել են համայնքի ավագանու ընտրություններ, ավագանու 7 տեղի համար առաջադրվել է 10 թեկնածու: Խաշթառակի ավագանու ընտրություններին մասնակցել է 815 ընտրող:
Կարդացեք նաև
Խաշթառակի նորընտիր գյուղապետ Ա. Վիրաբյանը հայտնեց, որ իր առաջնահերթ խնդիրը համարում է գյուղի խմելու ջրի հարցի լուծումը, համայնքային ճանապարհների բարեկարգումը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ