Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանում հարցվածների 42%-ը կարծում է, որ ԼՂ-ն պետք է անկախ լինի. Interfax

Սեպտեմբեր 21,2015 18:01

Ռուսաստանցիների կեսը Աբխազիան եւ Հարավային Օսիան ընդունում են որպես անկախ պետություններ: Նույնքանն էլ կարծում է, որ այդ հանրապետությունները, ինչպես նաեւ Մերձդնեստրը ՝պետք է պաշտոնապես անկախ կարգավիճակ ունենան: Այս մասին «Intefax»-ին հայտնել են «Լեւադա» կենտրոնից:

Օգոստոսի 21-ից 24-ը Ռուսաստանի 46 շրջանների 800 բնակիչների շրջանում անցկացված հարցումների համաձայն՝ գրեթե ամեն երկրորդը (47%) Հարավային Օսիան անկախ պետություն է տեսնում: Նմանատիպ ցուցանիշ կա նաեւ Աբխազիայի դեպքում՝ 49%:

Հարցմանը մասնակցած մարդկանց համապատասխանաբար 10%-ը եւ 9%-ը կարծում են, որ Հարավային Օսիան եւ Աբխազիան Վրաստանի մաս են կազմում: Ամեն 5-րդ մարդը (21%) Հարավային Օսիան ընդունում է որպես Ռուսաստանի մաս, 20%-ն էլ Աբխազիան: Հարցվածների 22%-ը եւ 21%-ը դժվարացել են պատասխանել:

Կենտրոնի աշխատակիցները նաեւ հետաքրքրվել են Լեռնային Ղարաբաղի ճակատագրով: Հարցվածների 42%-ը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղը պետք է անկախ կլինի: Ամեն 10-րդ մարդը (10%) առաջարկել է, որ ԼՂ-ն պետք է հանձնվի Ադրբեջանին, 9%-ն էլ վստահ է, որ այն պետք է Հայաստանինը լինի: Հարցվածների 39%-ը դժվարացել են պատասխանել:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930