Վոլգոգրադի Ձերժինսկու շրջանում այսօր վաղ առավոտյան ծեծկռտուք եւ կրակոցներ են եղել: «Frant El» սրճարանում տեղի ունեցած հարսանիքից հետո գիշերը ժամը 3-ի շրջաններում մի խումբ երիտասարդներ տաքսի են պատվիրել, որպեսզի տուն գնան:
«APA»-ի փոխանցմամբ՝ սրճարան ժամանած տաքսու ղեկին եղել է Վելիեւ ազգանունով մի ադրբեջանցի: Հարսանիքի մասնակից 7 անձինք ցանկացել են նստել այդ տաքսին, իսկ վարորդը մերժել է: Դա դարձել է 7 հարբած երիտասարդների դժգոհության պատճառը:
Նրանց եւ տաքսու վարորդի միջեւ կռիվ է բռնկվել: Փեսացուն գրպանից հանել է տրավմատիկ ատրճանակը եւ սպառնացել է տաքսիստին: Վերջինս եղբորից է օգնություն խնդրել: Եղբայրը եկել է «Մակարով» տեսակի ատրճանակով զինված եւ կրակոցներ է արձակել:
Արդյունքում մահացել է միջադեպի վկան եւ փեսացուի եղբայրը: 5 հոգի, այդ թվում 22-ամյա ու 24-ամյա հայեր Արմեն Եղիազարյանը եւ Վլադ Ջերջիխանյանը հրազենային վնասվածքներ են ստացել, ինչից հետո նրանց տեղափոխել են հիվանդանոց:
Կարդացեք նաև
Այժմ Վելիեւ եղբայրները հարցաքննվում են ոստիկանության կողմից: Դեպքի առթիվ քննություն է ընթանում:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ