Արևմտյան Հայաստանի հիշողությամբ և իրեղեն վկայություններով լեցուն և ավելանալու «հաստատակամությամբ» 4 ճամպրուկ և մեկ սնդուկ՝ վերամշակված և արդեն վերաիմաստավորված, «ճանապարհորդություն են սկսել» դեպի Գյումրի, Թալին, ապա Էջմիածին, հաջորդիվ Երևան, իսկ այնուհետև Թուրքիա:
Growing archive կամ աճող արխիվ. այսպես են անվանվում արկղերը, որոնք «Գործելով միասին» հայ-թուրքական հաշտեցման ծրագրի բաղկացուցիչ մասն են կազմում և նախանշված ճանապարհի ընթացքում հավաքագրում են բազմապիսի իրեր՝ տեսաերիզներ, գրություններ, լուսանկարներ, երգեր, ֆիլմեր` որպես վկայություն և հիշողություն պատմական Հայաստանի:
«Այս ճամպրուկները հանդիսանում են մեր ծրագրի բազմաշերտ խորհրդանիշը»,- ասում է կոնցեպտի հեղինակ և կուրատոր Կարմեն Բեկենբախը, որը ծրագրի ընթացքում համակարգում է աճող արխիվի ցուցադրությունը և արխիվի հավաքագրումը:
Այնուհետև Կարմենը շարունակում է ճամպրուկների խորհդանիշի վերաբերյալ բացատրությունը. «Այն մի կողմից ցույց է տալիս, որ մենք ճանապարհորդում ենք, բայց մյուս կողմից էլ ցույց է տալիս, որ մարդիկ 100 տարի առաջ ստիպված էին լքել, փախչել իրենց բնակության վայրերից: Շատերը զոհվել են տեղահանությունների ժամանակ, ճանապարհի ընթացքում: Սակայն մի մասն էլ կարողացել է փրկվել և նրանք իրենց հետ ինչ-որ բաներ պահպանել են: Սա արխիվ է, որը նյութեր է հավաքում: Արխիվ է, որը մեզանից է բաղկացած, այն մարդկանցից, ում մենք հանդիպում ենք մեր ճանապարհին: Այս արխիվը մեր ճանապարհորդության հայելանման պատկերն է»:
Կարդացեք նաև
Նյութի մանրամասները կարդացեք mynews.am-ի կայքում