Ռուսաստանի Կիսլավոդսկ քաղաքի հյուրանոցներից մեկում մի տղամարդու են գնդակահարել: Սպանությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 16-ի գիշերը: Պարզվել է, որ սպանվածը Հայաստանի քաղաքացի է:
Ռուսաստանի քննչական կոմիտեից տեղեկացրել են, որ Հայաստանի 33-ամյա քաղաքացու վրա որսորդական հրացանից երկու անգամ են կրակել: Նրա մարմինը հայտնաբերվել է հյուրանոցում:
Հայաստանի քաղաքացին ստացած հրազենային վիրավորումից անմիջապես մահացել է: Նրա սպանության փաստով քրեական գործ է հարուցվել: Ոստիկանությունը փնտրում է մարդասպանին եւ փորձում է պարզել սպանության պատճառները:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ
Նորութիւն չէ-
Ռուսերի համար անարժէք է հայու կեանքը։
Մենք ողորմելի մի “փոքր հնացած ժողովուրդ,”
իրանք հզօր կայսրութիւն՝ ում ուզեն կ՜սպաննեն։