Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Տեր-Պետրոսյան. Սա սահմանադրական բարեփոխում չէ, սա Սահմանադրության փոփոխություն է, որով քանդում են պետության հիմքերը. ilur.am

Սեպտեմբեր 21,2015 15:59

Այսօր Հայ ազգային Կոնգրեսում` ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, տեղի ունեցավ վարչության եւ հանրապետական խորհրդի նիստ:

Նիստում ելույթ ունեցավ նաեւ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ով անդրադառնալով Հայաստանի ներկայիս վիճակին եւ երկրի ապագային` նշեց, որ «Ես կասկած չունեմ, որ հայ ժողովուրդը անկախությունը երբեք չի կորցնելու: Այսօր կա, ինչպես կլասիկն է ասել, «գաղջ մթնոլորտ»: Բայց գաղջը շուտով կցնդի, ես այստեղ էլ ոչ մի կասկած չունեմ, որ ավազակապետական իշխանությունը հեռանալու է` վաղ, թե ուշ: Իհարկե, որքան շուտ, այնքան լավ կլիներ հայ ժողովրդի համար: Բայց դա տեղի է ունենալու, թող ոչ ոք չկասկածի: Հայաստանը ՄԱԿ-ի անդամ է, ՄԱԿ-ը արդեն 70 տարվա պատմություն ունի եւ 70 տարվա մեջ ՄԱԿ-ի անդամ ոչ մի պետություն չի վերացել»:

Անդրադառնալով սահմանադրական փոփոխություններին, նախագահ Տեր-Պետրոսյանը նշեց. «Տեղի է ունենում մի կարեւորագույն իրադարձություն` Սահմանադրությունը փոխելու փորձ է կատարում Հայաստանում, որի մասին գոնե վերջին շրջանում ես չեմ խոսել, որովհետեւ իմ ընկերները այդ գործը փայլուն անում են: Քանի որ այսօր Կոնգրեսի խորհրդի եւ վարչության նիստն է, ես պարտավոր եմ իմ ընկերներին ասել իմ դիրքորոշումն այս հարցում: Նախեւառաջ գնահատել ԱԺ մեր խմբակցության աշխատանքը սահմանադրական այս ավանտյուրայի դեմ:

Նյութի մանրամասները կարդացեք ilur.am-ի  կայքում

Տեսանյութը a1plus.am– ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930