Լրահոս
Օրվա լրահոսը

Ժիրայր Սեֆիլյան. «Քոչարյանի մասին խոսելն ավելորդ է». (Տեսանյութ)

Սեպտեմբեր 21,2015 15:49

«Հիմնադիր խորհրդարանի» համակարգող Ժիրայր Սեֆիլյանի կարծիքով, իշխանությունը «Ոչ»-ից չի վախենում, այլ այն գործընթացից, որը կարող է բերել հայտնի քաղաքական գործիչների համախմբման, ինչն էլ, իր հերթին իշխանափոխության հիմք կարող է դառնալ: Այսօր այդ մասին, Անկախության 24-ամյակի առիթով «Հիմնադիր խորհրդարանի» կազմակերպած ընդունելության ժամանակ, լրագրողների հետ զրույցում ասաց Ժիրայր Սեֆիլյանը: «Իրենք հանրաքվեի արդյունքի հետ կապված խնդիր չունեն, դրանում ոչ ոք չի կասկածում»,- հավելեց նա:

Դաշտի մաքրման իմաստով, ըստ Ժիրայր Սեֆիլյանի, Սերժ Սարգսյանն իրենց օգնում է`«հայտնի ֆոտոսեսիայով». «Բոլորս ականատեսն ենք, թե ինչպես մարդիկ ստրուկի նման գնում եւ խոնարհվում են խանի առաջ: Մի կողմից տխուր է, մյուս կողմից`գուցե ճիշտը դա է, օր առաջ ամեն ինչ պետք է հստականա»:

Բանախոսը հայտարարեց, որ «Ոչ»-ի շարժման օրակարգում է «Հարյուրամյակն առանց ռեժիմի» կարգախոսը եւ ինքը հույս ունի, որ այս տարի դա կարողանալու են իրականացնել: Նրանց հույսն այն է, որ ժողովուրդը դուրս պիտի գա փողոց, քաղաքացիական անհնազանդության տարբեր ակցիաներով, իշխանությունը գահընկեց անի: «Խոսքը խաղաղ մեթոդների մասին է, սակայն, եթե խաղաղ բնույթի համար փողոց դուրս եկած ժողովրդի վրա բռնություն կիրառվի, ժողովուրդն իրավունք ունի պաշտպանվելու: Այս անգամ մենք լինելով ընդդիմադիր կորիզում, թույլ չենք տա, որ ժողովուրդն անպաշտպան մնա»,- ասաց նա:

Aravot.am-ի հարցին պատասխանելով, Ժիրայր Սեֆիլյանն ասաց, որ չի ուզում Լեւոն Տեր-Պետրոսյանի, Ստեփան Դեմիրճյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի խոսնակի դերը կատարել: Հետաքրքրվել էինք`ինչո՞ւ նրանք ներկա չէին «Ոչ»-ի ճակատի հիմնադրմանը, երբ իրենց ղեկավարած կուսակցություններն այդ ճակատում են: «Մենք այս ուղղությամբ ընթանալու ենք, շարունակելու ենք բոլորին ի մի բերել այս սեղանի շուրջ: Վստահ եմ, որ մի գաղափարի շուրջ բոլորը համախմբվելու են»,- ասաց Ժիրայր Սեֆիլյանը:

Aravot.am-ի մյուս հարցին`Ռոբերտ Քոչարյանը կմիանա՞ «Ոչ»-ի ճակատին, Ժիրայր Սեֆիլյանն ասաց. «Քոչարյանները մեր ցուցակում չեն կարող լինել, որովհետեւ նրանք ոճիր են գործել մեր ժողովրդի նկատմամբ: Մենք չենք պատրաստվում գործակցել որեւէ ուժի, գործչի հետ, որը մարտի մեկին ուղղակի կամ անուղղակի մեղսակից է եղել այդ ոճրագործությանը»:

Դիտարկմանը, որ ՀԱԿ-ում կարծես այլ տրամադրություններ կան`Ժիրայր Սեֆիլյանն ասաց. «Ես վստահ եմ, որ այստեղ հավաքված մարդիկ թույլ չեն տա, որ այդ ոճրագործը փորձի ակտիվանա: Իսկ եթե նա փորձի օժանդակել որեւէ պրոցեսի, ոչ ոք չի կարող: Խոսքը վերաբերում է այն բանին, որ մենք այսօր խնդիր ունենք մինչ իշխանափոխությունը`կորիզի ձեւավորմանը, խնդիր ունենք անցումային փուլի ժամանակավոր կառավարության ձեւավորմանը: Մենք որ ասում ենք չենք գործակցելու, նկատի ունենք այս գործերին չենք գործակցելու: Իսկ որեւէ հանցագործ, եթե ուզենա դարձի գա եւ հեռվից փորձի օժանդակի`ում ուզի թող օժանդակի, մենք այդ օժանդակությունը չենք վերցնի»:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լևոն says:

    Մի վերնագիր եք դրել հոդվածին, որը ոչ մի կապ չունի Սեֆիլյանի ասածի հետ

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930