«Նկատի ունեք այն ստահա՞կը: Ասում են, չկա գյուղ՝ չլինի շուն»,- պաշտպանության նախարարի խորհրդական Արմեն Սարգսյանը՝ Վազգեն Սարգսյանի եղբայրը (լուսանկարում՝ ձախից առաջինը), մեզ հետ զրույցում այսպես արտահայտվեց Ադրբեջանից քաղաքական ապաստան խնդրած Վահան Մարտիրոսյանի մասին:
Նրա խոսքերով՝ «Մի սրիկա միացավ մի ուրիշ սրիկաների բանակին: Ազգային անվտանգությունն այդ առումով չեմ կարծում, որ խնդիր ունի: Որոշակի փոքրիկ թերացումներ եղել են, բայց երբեւիցե չեն մտածել, որ հայ մարդը, հայ տղան, որը պայքարել է այսօր այս երկրի համար, կանգնել է մեր կողքին, ժողովրդի կողքին՝ ժողովրդի ցավը հասկանալով՝ այսօր այս ժողովրդին անի հողին հավասար, ընդ որում՝ ում առաջ…: Ինձ համար անհասկանալի է նրա այդ պահվածքը: Դրա համար պետք է ընդամենը մի հատ Սողոմոն Թեհլերյան, ուրիշ բան չեմ ցանկանում, որ ճակատ առ ճակատ հանդիպի դրան»:
Նա ասաց, որ մեր բանակը պատրաստ է պաշտպանել մեր ժողովրդին եւ մեր անկախ սահմանները:
Հարցին՝ ԵՏՄ մտնելուց հետո կարծիք կա, որ կորցրեցինք մեր անկախության մի մասը՝ Արմեն Սարգսյանը չհամաձայնեց. «Մեր երկիրը ազատ, անկախ երկիր է: Երբեւիցե չեմ ուզում լսել նման բան, որ մեր երկիրը կորցրել է իր անկախությունը»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ