Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Հիմնադիր խորհրդարանը» քաղաքացիական ընդվզման կոչ է անում

Սեպտեմբեր 21,2015 15:39

«ՀՀ անկախության տոնը ներքին եւ արտաքին վտանգների հետ է համընկել`սպառնալով մեր անկախությանը»,- Անկախության 24-ամյակի առիթով «Հիմնադիր խորհրդարանի» այսօր կազմակերպած ընդունելության ժամանակ ասաց «Հիմնադիր խորհրդարանի» համակարգողներից Գարեգին Չուգասզյանը: «ՀՀԿ հորջորջվող բանդան իր ղեկավարով զավթել է իշխանությունը`արտաքին վտանգների ենթարկելով հայրենիքի ապագան, օրինական տեսք տալով իր բռնապետությանը, նաեւ խորհրդային ամենադաժան տարիների փորձառություններից օրինակ առնելով՝ քաղաքացիների իրավունքներն է ոտնահարում»,- ասաց բանախոսը` նկատի ունենալով սահմանադրական բարեփոխումների գործընթացը:

Գարեգին Չուգասզյանի կարծիքով, խաթարված է անկախության խորհուրդը`ցեղասպանության հարյուրերորդ տարում: «Հարյուր տարի առաջ հայ ժողովուրդն ապացուցեց, որ իրեն ոչ մի ցեղասպանություն չի ջնջի, եթե ազգը ապավինի իր ուժերին, ոչ թե արտաքին ուժերին»,- ասաց նա`հավելելով, որ այսօրվա «ոսոխը վարչախումբն է», որը շատ ավելի քիչ ազդեցություն ունի մեզ վրա:

Այսօր առկա գործոնները, բանախոսի համոզմամբ, շատ ավելի դրական են խոսում համախմբման, այս իրավիճակից դուրս գալու եւ հայրենիքի այս մի կտորը փրկելու համար: «Եթե մայիսի 28-ի խորհրդին ականջալուր չլինենք, ցեղասպանությունից հարյուր տարի անց նորից կկանգնենք լինել-չլինելու խնդրի առջեւ, եթե անգամ ռեժիմին կարողանանք հեռացնել»,- ասաց նա`հավելելով, որ ռեժիմին հեռացնելու նպատակով անհապաղ պետք է սկսել միավորումը եւ քաղաքացիական ընդվզմամբ կանխել հայրենիքի կորուստը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930