«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր հրաժարվեց պատասխանել Ռուբեն Հակոբյանի՝ կուսակցությունից դուրս գալու մասին լրագրողների հարցերին: Պարոն Հովհաննիսյանն ասաց, որ առաջիկայում, մամուլի ասուլիսում կտա բոլոր հարցերի պատասխանները: « Այսօր տոն է: Շնորհավոր անկախության տոնը: Ես ձեր բոլորի չարը տանեմ»,- լրագրողներին դիմելով՝ ասաց պարոն Հովհաննիսյանը:
Րաֆֆի Հովհաննիսյանը, հիշեցնենք, մասնակցում էր Անկախության 24 ամյակի առիթով «Հիմնադիր խորհրդարանի» կազմակերպած ընդունելությանը:
«Ոչ»-ի ճակատին վերաբերվող մի քանի հարցերի, պարոն Հովհաննիսյանն, այնուհանդերձ պատասխանեց:
Մանրամասները` տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ