Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պարույր Հայրիկյան. «Ճշմարտության դեմ գնացողը՝ գնում է Աստծո դեմ»

Սեպտեմբեր 21,2015 15:09

Այսօր առավոտյան ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը մի խումբ իր կուսակիցների հետ Հանրապետության հրապարակում էր:

Aravot.am-ը նրան շնորհավորեց սեպտեմբերի 21-ի առիթով: «Բավական ճիշտ արտահայտվեցիք: Չկրկնեցիք տարածված հիմարությունը՝ ասացիք շնորհավոր սեպտեմբերի 21-ը: Դա էլի միջանկյալ տարբերակ է: Իրականում այսօր հայ ժողովրդի ինքնորոշման օրն է: Ու քանի դեռ մենք էսպես կապրենք՝ պղծելով ամեն բան ամեն քայլափոխի, ըստ էության մենք գնում ենք ճշմարտության դեմ: Ճշմարտության դեմ գնացողը գնում է Աստծո դեմ, Աստծո դեմ գնացողի գործերը լավ չեն լինի: Բոլորի հետ կարող ես վատ լինել, բայց ոչ Աստծո: Աստված՝ ես ասում եմ շատ որոշակի եւ՝ հարաբերականորեն: Ցավոք սրտի, մենք մեր Անկախության հանրաքվեի օրոք գնում ենք մեր հաջորդ կեղծիքին եւ պղծությանը: Նաեւ Սահմանադրության խախտման ճանապարհով: Եվ ժողովրդի իրավունքները կրճատելը կոչում ենք սահմանադրական բարեփոխում: Բայց պիտի լավատես լինենք տոնի առիթով: Անկախության հանրաքվեն իր մեջ շատ ավելի հեռահար նպատակ էր թվում իրենից չորս տարի առաջ, քան այսօր ազատ եւ արդար Հայաստանի ստեղծումը: Էնպես որ, այսօր ինքնորոշման տոնի առթիվ շնորհավորելով մեզ բոլորիս, ցանկանում եմ նաեւ մաղթել, որ նույն հավատով ու վճռականությամբ մենք հասնենք Ազատ Հայաստանի կայացմանը», – ասաց Պարույր Հայրիկյանը:

Hayrikyan-2Հարցին, թե ինչ են անելու այսօր, ԱԻՄ նախագահը պատասխանեց. «Այս անգամ որոշեցինք չհրավիրել լրագրողներին: Ավանդաբար, ամեն տարի այս օրը հավաքվում ենք այստեղ՝ Հանրապետության հրապարակում, եւ ներկայացնում մեր մոտեցումը օրվա վերաբերյալ: Հետո այցելում ենք այն մարդկանց շիրիմներին, ովքեր ուղղակիորեն կամ անուղղակիորեն կապ ունեն Անկախության հանրաքվեի գաղափարի հետ: Հայկազ Խաչատրյանին, որպես ԱՄԿ-ի հիմնադիր, բայց ոչ անկախության հանրաքվեի ճանապարհով ռազմավարության հիմնադիր, այլ որպես այդ կազմակերպության հիմնադիր, որը հետո որդեգրեց արդեն մեր կողմից ներդրված այս ծրագիրը, Մովսես Գորգիսյանին, որը ընդհատակից դուրս եկած Ազգային միացյալ կուսակցության հինգ հիմնադիրներից մեկն էր եւ երեկոյան ԱԻՄ-ում ավանդական խնջույք է լինում: Եղել են տարիներ, երբ այցելել ենք եւ Աշոտ Նավասարդյանին եւ Անդրանիկ Մարգարյանին: Նրանք 73 թվականի խորհրդի անդամներն են, որոնք իմ առաջարկած այս ծրագիրը ընդունեցին որպես ռազմավարական առաջին նպատակ ազգի համար: Այսօր ծրագրված է այցելել Մովսես Գորգիսյանի եւ Հայկազ Խաչատրյանի շիրիմներին»:

Ճշտող հարցին, թե Աշոտ Նավասարդյանի եւ Անդրանիկ Մարգարյանի շիրիմներին այսօր չե՞ն այցելելու, Պարույր Հայրիկյանը պատասխանեց. «Տեսնենք, թե ինչ առաջարկներ կլինեն: Պարզապես, որ նրանք Հանրապետական կուսակցության հետ էին կապված, մերոնցից շատերի մոտ անհարմարավետության զգացում է»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930