Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայազն». «ՀՀԿ-ի ժամանակը սպառվում է, ՀՀԿ-ն այլեւս անելիք չունի» (Տեսանյութ)

Սեպտեմբեր 21,2015 14:52

Քիչ առաջ ՀՀԿ գրասենյակի դիմաց ավարտվեց «Հայազն» կուսակցության բողոքի ցույցը՝ Հայաստանի ինքնիշխանության պահպանման կարգախոսով:

Նախքան ՀՀԿ գրասենյակին մոտենալը, ոստիկանները տեղեկացրին, որ թույլ չեն տալու մոտենալ գրասենյակին եւ կուսակցականներին հայտնեցին, որ իրենց հայտարարությունը կարդան գրասենյակի դիմացի մայթին: Սա տարաձայնությունների պատճառ դարձավ եւ կուսակցականները պնդում էին, որ անպայման իրենց հայտարարությունը ՀՀԿ-ի գրասենյակի առաջ պետք է կարդան:

«Մենք խոստանում ենք, որ այս սրբազնագույն շենքից տարածություն կպահենք»,- ոստիկաններին խոստացան ցուցարարները:

Բանակցություններից հետո մոտենալով գրասենյակի շենքին, ցուցարարները կարդացին իրենց հայտարարությունը. «Հայ մարդու համար անկախության օրը չի կարող միայն տոն լինել, հատկապես այսօր, երբ էապես ոտնահարված են ազգի թե ներքին, թե արտաքին ինքնիշխանությունը: Իշխանությունը զավթած չնչին, նյութապաշտ եւ օտարամոլ փոքրամասնությունը տարիներ շարունակ յուրացրել է հայության սեփական ճակատագիրը իր կամքով տնօրինելու բացառիկ իրավունքը: Պետության անունից այդ փոքրամասնության կայացրած գրեթե յուրաքանչյուր որոշում բխում է նրա նեղ խմբակային շահերից, հակասում է ազգային նպատակներին, խորացնում առկա հիմնախնդիրները, հարուցում նորերը, սպառնում նույնիսկ ազգի եւ պետության գոյությանը: Այսօր ինքնիշխանությունը ոտնահարելու հերթական փորձն է կատարվում այսպես կոչված  սահմանադրական բարեփոխումների անվան տակ:Սերժ Սարգսյանի անձնական իշխանությունը երկարաձգելու, իսկ Հանրապետականինը հավերժացնելու դիտավորությամբ ժողովրդին է պարտադրվում միաբեւեռ կուսակցապետության համակարգ, որը ոչ միայն չի վերացնում, այլեւ խորացնում է հակազգային իշխանությունը, այս անգամ միակուսակցականության տեսքով…

Վաղուց ժամանակն է, որ ՀՀԿ շարքային անդամները վերջապես կողմնորոշվեն եւ ընտրություն կատարեն հայրենիքի կենսական շահերի եւ այդ կառույցին առնչվելու միջեւ: ՀՀԿ-ի ժամանակը սպառվում է, ՀՀԿ-ն այլեւս անելիք չունի: Սեփական անիմաստ գոյությունը երկարաձգելու նրա յուրաքանչյուր քայլ ընդամենը հիմնավորելու է ազգային հեղափոխության անխուսափելիությունը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930