Պարույր Հայրիկյանին Սերժ Սարգսյանը հրավերք է ուղարկել`երեկոյան նախագահական նստավայրում, Անկախության տոնի առիթով ընդունելությանը ներկա գտնվելու համար: ԱԻՄ նախագահը, սակայն, որոշել է չգնալ: Պատճառն այն է, որ այդ միջոցառմանը հրավիրված չէ Ազատ Արշակյանն, որը երկու անգամ դատապարտվել է Հայաստանի անկախության համար: Երկրորդ անգամ նա 11 տարի է բանտում անցկացրել:
Այսօր այդ մասին ԱԻՄ նախագահը բարձրաձայն հայտարարեց «Հիմնադիր խորհրդարանի» կազմակերպած միջոցառման ժամանակ:
Պարույր Հայրիկյանը համաձայն չէ նաեւ, որ այս օրը նշվում է իբրեւ Հայաստանի անկախության օր. «Այսօր ինքնորոշման օրն է, անտեսել այդ, նշանակում է մայիսի 28-ն անտեսել: Սեպտեմբերի 21-ը անկախության օր կոչելով, նշանակում է Արցախը Ղարաբաղ կոչել: Սա արվում է հատուկ եւ հայ մարդու մտածելակերպը խեղելու համար»:
Մանրամասները`տեսանյութում
Կարդացեք նաև
Հայտնի դերասան եւ հասարակական գործիչ Երվանդ Մանարյանն էլ իր խոսքում ասաց. «Մենք հանգիստ կանգնել տոն ենք տոնում, մեզնից հետո եկողները կանդրադառնան, թե ի՞նչ մազե կամուրջ ենք անցել, որ հասնենք այս օրվան: Աստծո կողմից դառնություններ տեսած, բայց նրա կողմից սիրված ժողովուրդ ենք: Շնորհավոր բոլորիս, ցանկանում եմ, որ մեր զավակները ավելի լավ օրեր տեսնեն»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ