Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Սամվել Ալեքսանյանը վստահեցնում է, որ Մալաթիայում ուղղաթիռի կայանը հիվանդների համար է, ոչ թե երկրից փախչելու (Տեսանյութ)

Սեպտեմբեր 21,2015 15:26

Անկախության տոնին Եռաբլուր էր այցելել ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը:

Aravot.am-ը նրանից հետաքրքրվեց՝ ճի՞շտ է, որ Մալաթիա բուժկենտրոնի տանիքին ուղղաթիռի կայանատեղի եք պատրաստում: Նա պատասխանեց՝ «Այո, ավարիաներ ա լինում, շտապ դեպքեր ա լինում, բա ոնց»:

Մենք հետաքրքրվեցինք, թե ինչների՞ն է պետք է ուղղաթիռի կայանատեղին: Պատգամավորը բացատրեց. «Ազիզ ջան, ասենք թե Գորիսում մի հատ ավարիա եղավ, մի բան եղավ շտապ, ո՞նց են անելու: Դա աշխարհում ընդունված ա, լիքը տեղեր կան, չէ՞, որ գործում ա»:

Իսկ թե ինչու են այն կառուցել հենց Մալաթիա հիվանդանոցի տանիքին՝ Սամվել Ալեքսանյանը պատասխանեց. «Հիմա ես էդ հարցին ո՞նց պատասխանեմ: Հիվանդանոցում որ ուզենան մարդուն փրկեն, շտապ բան լինի, դրա համար է»:

Մեր դիտարկմանը, որ փաստորեն այդ ուղղաթիռը հիվանդներին ծառայելու համար է, ոչ թե երկրից, ասենք, շտապ փախչելու՝ Սամվել Ալեքսանյանը ծիծաղեց. «Չէ՜ հիվանդների համար ա պետք էտի»:

Նա ասաց, որ մյուս տարի արդեն այն պատրաստ կլինի:

Իսկ թե ուղղաթիռ որտեղի՞ց պիտի ձեռք բերի՝ Սամվել Ալեքսանյանը պատասխանեց, որ հնարավորություններ չունի, կինն էլ միջոցներ չունի, մեկը խոստացել է նվիրել:

Մենք հիշեցրինք, որ Սամվել Ալեքսանյանը խոստացել էր, որ Մալաթիա մուտքը վիզայով է անելու ու իր խոսքին տեր չի կանգնել: Նա վստահեցրեց. «Էդ էլ ենք անելու, հեսա մի քանի հատ գործեր կա՝ պրծնենք, կանենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930