Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ն ու ՀԺԿ-ն ներկա չէին «Հիմնադիր խորհրդարանի» ընդունելությանը (Տեսանյութ)

Սեպտեմբեր 21,2015 14:25

«Հերթական անգամ մեր պատմության ընթացքում ունենք տարբեր իրականություններ, սակայն կարևոր չէ՝ ով է ավելի ստվար, ով սակավաթիվ թվում: Կարևորն այն է, որ հայ ժողովուրդը պահանջում է իրեն պատկանող Հանրապետությունը»,- այսօր սեպտեմբերի 21-ի առիթով «Հիմնադիր խորհրդարանի» կազմակերպած տոնական հավաքի ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Հրավերք ուղարկվել էր այն ընդդիմադիր ուժերին, որոնք «Ոչ»-ի ճակատում են: Ընդունելությանը ներկա էին «Ժառանգության», ԱԻՄ-ի, ներկայացուցիչները, Աշոտ Մանուչարյանը, Երվանդ Մանարյանը եւ այլ անհատ քաղաքացիներ: ՀԱԿ-ից եւ Հայաստանի ժողովրդական կուսակցությունից ոչ ոք ներկա չէր:

Jirayr-Sefilyan

Aravot.am-ի հետ զրույցում «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանն ասաց, որ Ստեփան Դեմիրճյանը զանգահարել եւ ներողություն է խնդրել, որ չի մասնակցելու միջոցառմանը, քանզի առողջական խնդիրներ ունի: Իսկ ՀԱԿ-ից, Ժիրայր Սեֆիլյանը ոչ մի տեղեկություն չուներ: «Իրենց հարցրեք: Իրենք, կարծեմ, այս օրն ավանդաբար հավաքվում են: Բայց էլի պիտի հրավիրենք»,- ասաց նա:

Raffi-Hovhannisyan-1

«24 տարի առաջ մեզ միացնում էր մի տենչանք`հայրենիքի նկատմամբ: Այդ հպարտությունը, պատիվը, բերկրանքը ոչ ոք մեզանից չի կարող խլել: Հայ ժողովուրդը միաձայն «Այո» ասաց անկախությանը»,- ր ելույթում շարունակեց Րաֆֆի Հովհաննիսյանը`հավելելով. «Սակայն հիմա ունենք աղքատություն, արտագաղթ, կուսակցապետություն և գուբերնիա դառնալու վտանգ: Դրա համար մեր ժողովուրդը պետք է ի կատար ածի «Այո»-ն»:

Hmayak-Hovhannisyan-Andrias Nikol-Aghababyan Manaryan-Pavel-Manukyan Manaryan-Hayrikyan Manaryan-Sefilyan

Րաֆֆի Հովհաննիսյանը կարծում է, որ ժամանակը եկել է ու միասին պիտի նախաձեռնենք «քաղաքացիական ազգային հեղափոխություն», որ կներառի բոլորին. «Մենք պետք է դուրս գանք հատվածապաշտությունից և կերտենք մեկ ընդհանուր հոսանք, որը կբերի Սահմանադրականության վերականգնման և միասնության»: Նա իր կողմից պատրաստակամություն հայտնեց`միանալ այդ շարժմանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930