Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանի շնորհավորանքը Անկախության օրվա առթիվ

Սեպտեմբեր 21,2015 14:13

Այսօր Հայաստանի Հանրապետության անկախության 24-րդ տարեդարձն է։ Այսօր արդեն մենք ունենք գրագետ, կիրթ ու ազնիվ երիտասարդների սերունդ՝ Անկախության սերունդը, որը մեզ հետ միասին, վստահաբար, գիտակցում է Անկախության իրական արժեքը։ Այսօր գեղեցիկ ու, ինչու չէ, նաեւ վերամբարձ խոսքեր շատ են հնչելու։ Բայց ինձ համար Անկախությունն առաջին հերթին մեզանից յուրաքանչյուրի պատասխանատվությունն է՝ այդքան թանկ գնով ձեռք բերված Անկախությունը պահել-պահպանելու համար։ Իսկ դրա համար անհրաժեշտ է հասկանալ ու ընդունել շատ պարզ մի ճշմարտություն. որ մեզանից յուրաքանչյուրը իր տեղում, իր հնարավորությունների ու իր լիազորությունների սահմաններում պիտի անի հնարավորն ու առավելագույնը՝ մեր Անկախության հիմքերը ամուր պահելու համար։

Որ այս օրը մենք ոչ միայն օրացույցով նշենք, այլ սա լինի տոն, որ միշտ մեզ հետ է։ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու տոնը։ Որպեսզի որեւէ մեկն իրեն օտարված ու անտեսված չզգա։ Իսկ դրա պատասխանատուն մենք ենք՝ գործիչներ, ում մեր երկրի քաղաքացին վստահել է ապահովել խաղաղություն, կայունություն, բարեկեցություն, Լեռնային Ղարաբաղի խնդրի արդար ու արժանապատիվ լուծում եւ ամենակարեւորը՝ Արդարություն։

Դա մեր պարտքն է։ Չմոռանանք այս մասին։ Ու թող այս օրը բոլորիս համար իրական տոն լինի, որովհետեւ Անկախության արժեքը անչափելի ու անգնահատելի է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930