Քիչ առաջ Մատենադարանի մոտից դեպի ՀՀԿ գրասենյակ մեկնարկեց «Ինքնիշխան Հայաստան» կարգախոսով «Հայազն» կուսակցության անդամների բողոքի երթը: Նրանք երթի ընթացքում պարբերաբար հանդես են գալիս հայտարարություններով, մասնավորապես՝ Հայաստանի իշխանություններին համարելով իրենց քաղաքական թշնամիները, դատապարտելով 2 տարի առաջ ԵՏՄ-ին անդամակցելու մասին Սերժ Սարգսյանի որոշումը: Կուսակցականները պնդում են, որ Սերժ Սարգսյանը այդ որոշումն ընդունել է մեկ նպատակով՝ իշխանությունը պահելու համար: Նրանք նաեւ հայտարարում են, որ ԵՏՄ-ին անդամակցելը վտանգի տակ է դրել Հայաստանի ինքնիշխանությունը, բայց միեւնույն ժամանակ պնդում են, որ այս իշխանություններին դա չի հաջողվի: Այս պահին նրան «Ազատ, անկախ Հայաստան» են գոչում եւ անցորդներին կոչ անում միանալ իրենց: Կուսակցության վարչության անդամ Արմեն Աղայանն էլ Aravot.am-ին ասաց, որ այս երթով առնվազն երկու խնդիր են բարձրացնում՝ արտաքին եւ ներքին գործոնները, որոնք վտանգում են Հայաստանի ինքնիշխանությունը: Ըստ նրա՝ դրանք ԵՏՄ-ին անդամակցելն ու կեղծված ընտրություններն են:
Ցուցարարները նաեւ կոչերով են հանդես գալիս՝ «Վերջ գործող ռեժիմին», «Վերջ ՀՀԿ-ի իշխանությանը»:
Մանրամասները՝ առաջիկայում:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
ափսոս տեղյակ չեի այդ մասին հիմա գալիս եմ