Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Խորհրդարանական կառավարման կողմնակից էր դեռ ԱԺՄ անդամ եղած ժամանակ

Սեպտեմբեր 21,2015 16:30

Թերեւս քչերն են հիմա հիշում, որ ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական
բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելուն համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշման նախագծի հիմնական զեկուցող Վարդան Պողոսյանը ժամանակին ԱԺՄ կուսակցության անդամ էր,  իսկ հետո Շավարշ Քոչարյանի հետ միասին դուրս գալով այդ կուսակցությունից՝ դարձավ ԱԺԿ անդամ:

Եվ այդ ամբողջ ընթացքում նա միշտ եղել է խորհրդարանական կառավարման կողմնակից: Ի դեպ, մեր ունեցած տեղեկություններով՝ նա նաեւ միշտ մերժել է պաշտոնների նշանակվելու առաջարկները:

Երեկ գումարված արտահերթ նիստի ընթացքում Վարդան Պողոսյանի հասցեին բազմաթիվ դրվատանքի խոսքեր հնչեցին՝ թե համբերատարությամբ հարցերին պատասխանելու, թե սադրանքներին չտրվելու եւ անգամ նման բարձր մակարդակի սահմանադրագետ լինելու համար:

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
19.09..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930